Ռուսաստանի և ՀԱՀ-ի նախագահները քննարկել են համագործակցությունը միջուկային էներգետիկայի ոլորտում
ՔԱՂԱՔԱԿԱՆՌուսաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջեյքոբ Զուման քննարկել են ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության և ներդրողների պաշտպանության մասին հարցերը:
«Հանդիպման օրակարգում ներառված է եղել փոխհամագործակցությունը միջուկային ոլորտում, ընդհանուր առմամբ, քննարկվել է ներդրողներին պաշտպանելու անհրաժեշտության հարցը», - РИА Новости-ի փոխանցմամբ` հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Վերջինս ընդգծել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության նվազումը, որը պայմանավորված է էլեկտրաէներգիայի գնանկմամբ:
Պեսկովի խոսքով` հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են նաև նավաշինության, տեղեկատվական-տիեզերական տեխնոլոգիաների, հեռաբժշկության հարցերին:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



