Մալայզիայում նավաբեկության հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄալայզիացի փրկարարները հաստատել են 53 մարդկանց մահը, ովքեր սեպտեմբերի 3-ին դարձել են երկրի արևմուտքում նավաբեկության զոհ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այսօրվա ընթացքում հայտնաբերվել է 26 մարմին:
Հնարավոր է եղել փրկել 20 մարդու, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց. նրանցից մի քանիսին առաջիկայում կուղարկեն հարազատ Ինդոնեզիա: Ընդհանուր առմամբ 13-մետրանոց նավի վրա եղել է 70-ից 80 մարդ, փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Նախնական տվյալներով, Ինդոնեզիայի դրոշով նավը ուղևորվում էր Սումատրա կղզու Թանջունգբալայ քաղաք:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել



