Երեւանի որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվի երթեւեկությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանի քաղաքապետարանի եւ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված «Կոկա-Կոլա Երեւան կիսամարաթոնի» անցկացմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 16-ին, առավոտյան ժամը 07:00-ից մինչեւ 13:30-ը մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթեւեկությունը:
Տրանսպորտային միջոցների համար նշված ժամանակահատվածում փակ կլինեն մասնավորապես Հանրապետության, Ստ. Շահումյանի անվ. հրապարակները, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Վարդանանց, Ալեք Մանուկյան, Իսահակյան, Թամանյան, Մոսկովյան, Սարյան, Լեոյի, Պռոշյան փողոցները: Երթեւեկության համար նշված ժամանակահատվածում փակ կլինի նաեւ Հրազդանի կիրճի մինչեւ Դավթաշենի կամուրջ ընկած հատվածը (ժամը 08։00-ից): Փակ կլինեն նաեւ Հաղթանակի կամուրջը, Աթենքի, Արգիշտի, Բեյրութի, Վ. Սարգսյանի փողոցները, Աբովյան փողոցից մինչեւ Պուշկինի փողոց, Սախարովի հրապարակից մինչեւ Նալբանդյան փողոց ընկած հատվածները:
Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը:



