Բաքվի մետրոյում տղամարդն ինքնասպանության փորձ է կատարել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 14-ի երեկոյան Բաքվի մետրոպոլիտենում երթեւեկությունը 10 րոպեով կանգնեցվել է «Քյորօղլու» կայարանում տեղի ունեցած միջադեպի պատճառով: ԱՊԱ-ն հայտնում է, որ մի երիտասարդ ցատկել է ռելսերի վրա եւ վազել թունել:
Նրա կյանքին սպառնացող վտանգի հետ կապված դադարեցվել է հոսանքի մատակարարումը, որից հետո ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է երիտասարդին հայտնաբերել եւ ձերբակալել: Նա Ղազախի շրջանի 22-ամյա բնակիչ Սամիր Ասլանովն էր:
Նրա խոսքով՝ ինքը մի վայր է փնտրել մենակության մեջ մտորելու համար: Նախնական տեղեկություններով՝ երիտասարդը ռելսերի վրա էր ցատկել անձնական ապրումների պատճառով: Փաստով հետաքննություն է կատարվում:
1
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները
4
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը
5
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը



