Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


IDeA հիմնադրամը սիրիահայերին աջակցելու համար հատկացնում է 250 հազար դոլար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամը հայտարարել է սիրահայերին աջակցելուն ուղղված նախաձեռնության մասին:

Հիմնդրամի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է.

«IDeA հիմնադրամն իր երախտագիտությունն է հայտնում Հայաստանի, Սփյուռքի եւ աշխարհի բոլոր անհատներին ու կազմակերպություններին, որոնք ակտիվորեն սատարեցին հիմնադրամի կոչին: Մենք գնահատում ենք անհատների, հասարակական կազմակերպությունների, պետության եւ եկեղեցու ջանքերը` սատարելու Սիրիայի մեր հայրենակիցներին, որոնք ապրում են ռազմական հակամարտության պայմաններում:

Հուսով ենք, որ սիրիահայերին աջակցելուն ուղղված ազգային համախմբման գործընթացը կշարունակի թափ առնել եւ նպաստել հայկական համայնքի իրական իրավիճակի մասին հավաստի տեղեկատվության տարածմանը:

Քանի դեռ Սիրիայում հակամարտությունը շարունակվում է, այնտեղ ապրող հայերի իրադրությունը բարդանում է՝ տարաբնույթ գործընթացների, դիրքորոշումների եւ շահերի պատճառով: Մենք մեր հայրենակիցների փրկությունը համարում ենք բացարձակ առաջնահերթություն: Միեւնույն ժամանակ, մենք հարգում ենք ապագայի վերաբերյալ սեփական որոշումներ կայացնելու սիրիահայերի իրավունքը:

IDeA հիմնադրամը միանում է պետական, հանրային եւ միջազգային մակարդակներում ձեռնարկված ջանքերին՝ այս փուլում հատկացնելով $250.000: Այն կբաշխվի հակամարտության ամենասկզբից օգնության ջանքեր ծավալած ռազմավարական գործընկեր Հայ Ընդհանուր Բարեգործական Միության (ՀԲԸՄ) եւ Հայաստանում սիրիահայերին ուղղված նախագծեր իրականացնող «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության (Mission Armenia), «Հալէպ» բարեգործական հասարակական կազմակերպության, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի (Repat Armenia): Նվիրատվությունը կուղղվի ծրագրերÕ « մշակմանը եւ իրագործմանը՝ հետեւյալ ուղղություններով.

  • աջակցություն նրանց, ովքեր շարունակում են մնալ Սիրիայում (ՀԲԸՄ),
  • աջակցություն նրանց, ովքեր ժամանակավոր ապաստան են փնտրում Սիրիայի սահմաններից դուրս («Առաքելություն Հայաստան» ՀԿ),
  • աջակցություն նրանց, ովքեր որոշել են տեղափոխվել Հայաստան («Հալէպ» ՀԿ),
  • աջակցություն Հայաստանում ինտեգրվելու ու աշխատանք գտնելու հարցում («Վերադարձ Հայաստան» հիմնադրամ):

Միջոցները բաշխվելու են՝ ըստ յուրաքանչյուր ծրագրի ծավալի եւ յուրահատկության:

Յուրաքանչյուր մարդ  եւ կազմակերպություն կարող է միանալ այս նախաձեռնությանը՝ աջակցելով վերոնշյալ կազմակերպություններին ուղիղ կամ IDeA հիմնադրամի միջոցով: 

Մենք գիտակցում ենք Մերձավոր Արեւելքում հայկական համայնքների պահպանման կարեւորությունը: Մենք լիահույս ենք, որ մեզ համար ցանկալի այս համախմբումը կօգնի ապահովել սիրիահայերի ֆիզիկական անվտանգությունը եւ նրանց ինքնության պահպանումը` անկախ հետագա բնակության վայրից»:

Euromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըՄի շտապեք պատասխանել. նախ ստուգեք հարցը․ Մհեր ԱվետիսյանԹուրքիան կոչ է արել ապահովել իր նավերի անվտանգությունը Սև ծովում Թրամփն Իրանին վերջնագիր է ներկայացրել․ Bloomberg Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ աշխատել՝ ամրապնդելու Չինաստանի ԺՆՀԺ-ի և ՀՀ ԱԺ-ի միջև համագործակցությունը. Չժաո Լեցզիի ուղերձը Ռուբինյանին Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըԱյս կինը դաժանորեն սպանել է ամուսնունՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովՊենտագոնը հաստատել է Ուկրաինայի օգնության խմբի ղեկավարությունը ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի փոխանցելու մտադրությունը Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ ՂազինյանՏիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում 85-ամյա Իզաուրան գրավում է ինտերնետը՝ Բրազիլիայի հավաքականի գույներով նրբագեղ կերպարներով Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ ԵՄ-ն Իսպանիայից տվյալներ է պահանջում Մարոկկո վերադարձած միգրանտների թվի մասին․ Politico Լոռու մարզում Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 35 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին «Երկիրը չենք տանելու ցնցումների»․ Սամվել ԿարապետյանԻրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պшտերազմի ընթացքում․ Reuters Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում, իրեն հովանավորներ էր ման գալիս. Սամվել Կարապետյան Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան2026 թվականի ընտրությունները անցել են բազում ընտրակեղծարարություններով. Արմեն ՄանվելյանՈւկրաինան ՆԱՏՕ–ի անդամ երբեք չի դառնա. Զալուժնի Չտես գյորմամիշ ժողովուրդ են, ուզում են մի բան կառավարել իրենց կյանքում, հիմա տալիս ենք, թող կառավարեն. Կարապետյան (Տեսանյութ) Վաշինգտոնում բռնկված անտառային հրդեհները nչնչացրել են ավելի քան 700 շինություն, 64,000 մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Մի որոշում, որը կարող է փոխել Հայաստանի ապագանԱդրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցությունները կարևոր արդյունքներ են տալիս խաղաղ գործընթացում․ Բայրամով Ինչ իրավիճակ է Առինջ Մոլում. ուղիղ Որտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ»Կիևը ծրագրել էր սպանել Ռուսաստանի նոր տարածաշրջաններից մեկի ղեկավարին. ԱԴԾ Խաղաղությա՞ն կոչ, թե՞ սպառնալիքների շարունակություն. ինչ են հուշում իշխանական հայտարարություններըԿԲ-ն հայտարարություն է տարածել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ»Երկրաշարժ՝ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք․ զգացվել է ՀՀ որոշ հատվածներում Աշտարակում ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի«ՀայաՔվեն»` հանուն միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՊետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ»Ռուս զինվորը կրակել և սպանել է համագյուղացիներին և զինակից ընկերոջըԼեհական կործանիչները Բալթիկ ծովի վրա ռուսական հետախուզական ինքնաթիռ են որսացել Ես հրաժարական չեմ տա և կկանգնեմ իմ տեղում․ Փեզեշքիան Նեթանյահուն տարաձայնություններ ունի Թրամփի հետ Գազայում Խաղաղության խորհրդի ծրագրի վերաբերյալ Ազատությու՜ն Ավետիք Չալաբյանին և բոլոր քաղբանտարկյալներին. Մենուա Սողոմոնյանը` Խուստուփի գագաթիցԶգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ»Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունը Ամենահզոր օրգանական արևային վահանակը ցույց է տալիս 24,700 ժամ կյանքի տևողություն Ողբերգական դեպք, Աճառյան փողոցը Մասիվին կապող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդ, ում մոտ եղել է 2 նամակՇանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ. «Փաստ»