Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սոխի կեղևները այլևս երբեք դեն չեք նետի

ՖՈՏՈ

Սոխը հին ժամանակներից օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ:

Սոխը բացում է ախորժակը, նպաստում է մարսողությանը, օրգանիզմում` միզամուղի քարերի քայքայմանը:

Ռուսական հին դեղատոմսերի մեջ սոխն իր մեջ պարունակվող ֆիտոցիդների շնորհիվ հիշատակվում է որպես սնկային, վիրուսային եւ տարբեր բացիլներ ոչնչացնող միջոց:

Անգինայի, գրիպի, թոքերի թարախային պրոցեսների, նույնիսկ տուբերկուլյոզի դեպքում սոխով ինհալացիաներ են խորհուրդ տրվում: Մաքուր բաժակի մեջ 2 ճաշի գդալ մանր կտրատած սոխ լցրեք, 1 թեյի գդալ մեղրամոմ, ձագարով փակ բաժակը տեղադրեք եռացրած ջրով լի կաթսայի մեջ: Ձագարի ծայրը մոտեցրեք քթանցքին եւ 10 րոպե շնչեք: Պրոցեդուրան պետք է կրկնել օրը 3-4 անգամ:

Գրիպի դեպքում արդյունավետ է նաեւ այս դեղատոմսը. միջին մեծության սոխը մաքրեք, քերիչով անցկացրեք, վրան եռացրած կաթ լցրեք եւ 1 ճ/գ լորենու կամ այլ բնական մեղր: Բոլորը միասին խառնեք եւ թողեք 20 րոպե մնա տաք տեղում: Խառնուրդը երեկոյան, մաս-մաս` քնելուց առաջ եւ հաջորդ առավոտյան, տաք (անպայման) վիճակում խմեք: Կրկնեք մի քանի օր շարունակ:

Թարմ սոխը քերիչով անցկացրեք, վրան բնական մեղր ավելացրեք, թանզիֆե կտորի մեջ լցրեք եւ դրեք թարախակալված վերքերի ու խոցերի վրա:

Սոխով թրջոցները նաեւ օգնում են ականջի թարախակալված հիվանդությունների դեպքում:

Հնում բժիշկները թարմ սոխի հյութով բուժել են նաեւ բերանաբորբը` ստոմատիտը:

Մազարմատները ամրացնելու համար եւս հայտնի միջոց է համարվում սոխի հյութը: Թեփից ազատվելու համար սոխի կեղեւից պատրաստված լուծույթն է օգնում: 25 գրամ կեղեւը թրմեք 0,5 լիտր եռջրի մեջ, քամեք եւ դրանով լվացեք մազերը: Հիշեք, որ մազերը ոսկեգույն երանգ են ստանում կեղեւից:

Մկանային ձգումների դեպքում խորհուրդ է տրվում շատ մանր կտրատված սոխով եւ մեղրով պատրաստված զանգվածը փաթաթել վնասված հատվածին: Փաթաթանը օրը մեկ անգամ փոխեք:

Սկլերոտիկ տիպի հիպերտոնիկ հիվանդության եւ աթերոսկլերոզի դեպքում խորհուրդ է տրվում հավասար քանակությամբ մեղրով եւ թարմ սոխի քերվածքով խյուսը օրական 3-4 անգամ 1 ճ/գ-ով ուտել: Թարմ սոխը նաեւ բարձրացնում է սեռական պոտենցիան:

Սոխը պայքարում է ցինգայի, չարորակ գոյացությունների դեմ: Օրգանիզմից հեռացնում է ճիճուները: 10 օր անընդմեջ օրական 15-20 գրամ թարմ սոխ ուտելով` լավագույնս կպայքարեք կլոր ճիճուների դեմ (աղիի կլոր, ինչպես նաեւ՝ բարակ, 1սմ երկարությամբ անգույն ճիճուների):

Նաեւ կարող եք սոխով ջրային լուծույթ օգտագործել. միջին մեծության սոխի գլուխները մաքրել, վրան ջուր լցնել եւ 8-12 ժամ թողնել: Սոված ստամոքսին 1/2 բաժակով 3-4 օր խմել: Թարմ սոխը հակացուցված է լյարդի, երիկամների, սիրտ-անոթային որոշ հիվանդությունների դեպքում:

 

Ոտնաթաթի կրունկի վերեւի հատվածի` սրունքի եւ կրունկի արանքում գոյացած ոսկորը, որը հաճախ հանդիպում է հարթաթաթների մոտ, նույնպես կարելի է բուժել սոխի միջոցով: Ոտքը սկսում է շուտ հոգնել, այնուհետեւ բորբոքային պրոցես է սկսվում, ոսկրերը դեֆորմացվում են: Դա կարող է նաեւ ռեւմատիզմի, ռեւմատիկ արտրիտի, նյութափոխանակության խախտման, սուր եւ քրոնիկ ինֆեկցիաների հետեւանք լինել:

Գլուխ սոխը նման դեպքերում շատ օգտակար է: 1 գլուխ սոխը քերիչով անցկացնել, լցնել ցելոֆանե պարկի մեջ, ոտքը դնել դրա մեջ եւ տաք շորով փաթաթել: Ցանկալի է գիշերը անել, իսկ առավոտյան միայն չորացրեք ոտքը` առանց լվանալու: Կրկնեք 2-3 անգամ:

Գլուխ սոխի թարմ հյութը մեղրի հետ օգտակար է հազի, բրոնխիտի, աչքի բիբի վրայի սպիտակ հատի, միջատների կծոցների, կոշտուկների, գորտնուկների, սնկային հիվանդությունների, ինչպես նաեւ` ռեւմատիզմի, անքնության դեպքում:

Թարախային պարկիկների դեպքում 2 բաժին ջեռոցում եփած գլուխ սոխը 1 բաժին տնտեսական օճառի քերվածքի հետ խառնել-լավ տրորել եւ օրը մի քանի անգամ փաթաթել թարախակալված հատվածին: Նաեւ կարող եք եփած սոխն առանձին փաթաթել: Կլանում է թարախը:

Հազի դեպքում բադի յուղը եւ գլուխ սոխի քերվածքը խառնել, տրորել, ապա քսել կրծքավանդակին եւ պարանոցին: Տաք հագնվեք եւ առավոտյան սոված ստամոքսին 1 ճաշի գդալ դրանից ընդունեք: Մազարմատների ամրացման համար 1 բաժին կոնյակը, 4 բաժին սոխի քամած հյութը, 6 բաժին կռոթուկի (ՐպտպռվՌՍ) արմատների թուրմը խառնել, քսել մազարմատներին, 2 ժամ պահել տաք սրբիչով փաթաթած, ապա լվանալ: Ցանկալի է կրկնել շաբաթը 1 անգամ:

Ծնկի վնասվածքների-հարվածների դեպքում սոխի հյութ քսեք: Հեմորոյի եւ գաստրիտի դեպքում օրը 3-4 անգամ 1 ճաշի գդալ թարմ սոխի հյութ խմեք:

Դաշտանային սակավ ցիկլի դեպքում 1 կգ գլուխ սոխի կեղեւը վերցնել, վրան եռջուր ավելացնել, մարմանդ կրակի վրա 15-20 րոպե եռացնել, թողնել սառչի: Քամել եւ սոված ստամոքսին 1/2 բաժակով 2 շաբաթ անընդմեջ խմել:

Շաքարախտի դեպքում 2-3 մանր կտրատած սոխի գլուխների վրա 2 թեյի բաժակ եռջուր լցնել, 7-8 ժամ պահել, քամել եւ օրը 3 անգամ` ճաշելուց առաջ, 1 սուրճի բաժակով խմել:

Սոխի կեղեւով լուծույթները մաքրում են օրգանիզմը թունավոր նյութերից, լավ ներգործում են սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում, կեղեւի մեջ պարունակվող ռուտինի շնորհիվ` ամրացնում են արյունատար համակարգերը:

Պատրաստման ձեւը հեշտ է: Սոխի գլուխները լվանալ, հեռացնել կեղեւները եւ վրան եռջուր լցնել: Քամել եւ խմել:

Դեղնաշագանակագույն լուծութը թեյի հետ կարող եք խմել: Հրաշալի վերականգնում եւ ամրացնում է անոթները:

Ուղեղի արյունալցման, հնարավոր ինսուլտի դեպքում պրոֆիլակտիկ միջոց է այս լուծույթը, որը հայտնի է հանրահայտ բժիշկ, բուսաբան Վալերի Տիշչենկոյի դեղատոմսերից: Նրա համոզմամբ՝ սոխի կեղեւներով լուծույթը վերականգնում է անոթները:

Կոշտուկների դեպքում ապակե տարայի մեջ կեղեւը լցրեք, վրան տնական խնձորի քացախ լցրեք: Թղթով փակեք տարայի բերանը, 2 շաբաթ պահեք սենյակային ջերմաստիճանում: Հանել կեղեւը, թողնել չորանա, եւ քացախը թափել:

Չորացած կեղեւը դրեք կոշտուկի վրա, իսկ շուրջը` մաշկը խոնավացրեք վազելինով: Գիշերը թողեք կոշտուկի վրա, իսկ առավոտյան ոտքին կպած կեղեւը թրջոցով խոնավացրեք-հեռացրեք եւ կոշտուկը զգուշորեն քերեք:

Անհրաժեշտության դեպքում կրկնեք պրոցեդուրան:

Առողջ եղեք:

Հերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանՃապոնիան ոչ բարեկամական դիրքորոշում է զբաղեցնում Ռուսաստանի նկատմամբ, և դժվար թե հնարավոր լինի հույս դնել զիջումների վրա. Պեսկով Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզ է այրվել. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնումՔաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ ԱՄՆ-ը մինչև 70 hրթիռ է ծախսել Իրանի մեկ hարվածը հետ մղելու համար. Wall Street Journal 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերինԿյանքից հեռացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը՝ Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը «Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Թուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԱրարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են Պաշտպանել հայկական ժառանգությունը. Արցախի նախկին մշակույթի նախարարները դիմել են ՀՀ ԿԳՄՍՆ Բաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՌուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի Մեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Պետդեպարտամենտը հորդորում է ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա կատարելիք ուղևորությունները Աշխարհում վառելիքային ճգնաժամ է սկսվել Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՀայտնի երգչուհուն ծեծի են ենթարկել նորաձևության ցուցադրության ժամանակՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՉինաստանը հանդես է գալիս որպես Իրանի ռшզմավարական գործընկեր և պատրաստ է պաշտպանել երկրի օրինական շահերը. ՉԺՀ ԱԳ նախարար Անուշ Էլբակյանը նշանակվել է տեսանյութերի ռազմավարության ավագ տնօրեն Ռուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանՀորմուզի իրավիճակի պատճառով ԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն Գյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԱՄՆ-ն չի կարող թույլ տալ, որ Մերձավոր Արևելքում իր վարած քաղաքականությունը ենթարկվի Իսրայելին․ Վենս Հունգարիայի վարչապետը Վիկտոր Օրբանին մեղադրել է պետական պաշտոնյաներին սպառնալու մեջ Էդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵՄ-ն Արցախի վերաբերյալ հայկական և ադրբեջանական տեսակետները դիտարկում է որպես համարժեք գնահատականներ. Արմեն Այվազյան Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով Արտակարգ դեպք․ 16-ամյա աղջիկն ընկել է ատրակցիոնից2-ամյա Նարեկն ընկել էր ջրի տարայի մեջ, արձանագրվել էր «ջրահեղձություն»․ բժիշկները փրկել են կյանքը Հուսիները հայտարարում են սաուդյան F-15 կործանիչի խոցման մասին ՇՀԿ գլխավոր քարտուղարը դատապարտել է խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումները Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո՝ Իրանի շուրջ hակամարտության և Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով. ֆոն դեր Լայեն Այլ երկրներ կարող են միանալ Մեքքայի համաձայնագրին, որի մասնակիցներն են Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան. Պակիստանի ԶՈւ ներկայացուցիչ Ազգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանՊուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Այս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանԿայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով