Ռուսաստանը կարող է դիտարկել Թուրքիային ՀՕՊ մատակարարելու տարբերակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը կարող է վերանայել Թուրքիային հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելու հնարավորությունը: Վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քար տուղար Դմիտրի Պեսկովը` անդրադառնալով հոկտեմբերի 10-ին Վլադիմիր Պուտինի` Թուրքիա կատարած այցին:
«Իրոք, Պուտինի և Էրդողանի քննարկած թեմաների օրակարգում եղել են հարցեր` կապված պաշտպանական համակարգում համագործակցության հետ: Հիշատակվել են ՀՕՊ տարբեր համակարգեր: Թուրքական կողմի ցանկության պարագայում Ռուսաստանը կարող է վերանայել դրանք տարբեր ձևերով Թուրքիային մատակարարելու հնարավորությունը»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը` հավելելով, որ դա չափազանց զգայուն հարց է:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



