Ռենցին առաջարկում է ԵՄ-ի կենտրոնակայանի առջեւ տեղադրել այն նավը, որի վրա զոհվել Էին միգրանտները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայի վարչապետ Մատեո Ռենցին առաջարկել Է ԵՄ-ի կենտրոնակայանի առջեւ տեղադրել Սիցիլիական նեղուցի հատակից բարձրացված նավը, որը խորտակվել Էր մոտավորապես 700 միգրանտներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իտալական կառավարության ղեկավարը հոկտեմբերի 14-ին հայտարարեÕ ¬ Է Պարենավորման եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Հռոմի կենտրոնակայանում՝ ելույթ ունենալով Պարենի օրվա առթիվ:
«Եվրոպան պետք Է փոխի մոտեցումները պարենամթերքի ոչ ռացիոնալ օգտագործման դեմ պայքարի նկատմամբ, ինչպես նաեւ միգրացիոն խնդրի նկատմամբ: ԵՄ-ում գերակշռում Է ազգային եսամոլությունը, բայց Եվրոպան ստեղծվել Է ոչ թե պարիսպներ կանգնեցնելու, այլ դրանք քանդելու նպատակով: Ուստի ես ցանկանում եմ առաջարկել՝ 2015 թվականին ջրի հատակից բարձրացված նավը տեղադրել ԵՄ-ի ներկայացուցչությունների կենտոնակայանի առջեւ, որպեսզի դա խորհրդանշորեն հիշեցնի եսամոլության անընդունելիության մասին»,-ասել Է Ռենցին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



