16 մարդ Է տուժել Լեհաստանում ուկրաինացիների փոխադրող ավտոբուսի վթարի հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ16 մարդ Է տուժել հոկտեմբերի 14-ին Լեհաստանի Կոնին քաղաքի շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով: Նրանցից երեքը ծանր վերքեր են ստացել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, միջադեպի մասին հայտնել Է տեղական փրկարար ծառայության ներկայացուցիչ Սեբաստիան Անջեւեւսկին:
Նախնական հետաքննության տվյալներով՝ Ուկրաինայի քաղաքացիների փոխադրող ավտոբուսը դուրս Է եկել հանդիպական գոտի եւ բախվել մարդատար ավտոմեքենայի, որում երկու լեհեր են եղել:
Ոստիկանությունը վթարի պատճառը համարում Է ավտոբուսի վարորդի կողմից արագության վերազանցումը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



