Էդվարդ Նալբանդյանը ողջունել է Ֆրանսիայի Սենատի որոշումը
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է արել Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի ընդունման վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հայտարարոթյան մեջ ասվում է.
«Ողջունում ենք Ֆրանսիայի Սենատի կողմից դեռ ամռանը Ազգային ժողովում հաստատված՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը:
Այս քայլով Ֆրանսիան կրկին վերահաստատում է իր արժեքավոր դերակատարումը անցյալում իրականացված ցեղասպանությունների դատապարտման և ժխտողականության դեմ պայքարի, ինչպես նաև՝ մարդկության դեմ հնարավոր նոր ոճիրների կանխարգելման գործում»:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



