Անկարայում աշխատանքից դատավորներ և դատախազներ են հեռացվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո երկրի ռազմական և իրավական համակագում զտումները շարունակվում են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Անկարայի հանրապետական դատախազություն ից աշխատանքից ազատվել է 189 դատավոր և դատախազ:
Հաղորդվում է, որ աշխատանքից հեռացվածներն օգտագործել են ByLock հավելվածը գյուլենականների հետ հաղորդակցվելու համար:
Թուրքիայի իշխանությունները երկրում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ մեղադրում ենչափավոր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին: Այս կապակցությամբ, երկրի պետական և մասնավոր ոլորտներըսկսել են մաքրել գյուլենականներից:
Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարելԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը:



