Մենք սովոր ենք այն բանին, որ մեր օրերում կինն ինքնավստահ անձնավորություն է և ի վիճակի է ապահովել ինքն իրեն: Նա հաճախում է նորաձևության խանութներ, ակումբներ, սպորտային և գեղեցկության սրահներ, ռեստորաններ: Սակայն միևնույն ժամանակ չպետք է մոռանանք, որ աշխարհի կանանց գրեթե կեսը ենթարկվում են ոչ միայն խտրականության, այլև բռնության: Աշխարհում կան սարսափելի վայրեր, որտեղ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կյանքը դժոխքի է նման:
Այդպիսի վառ օրինակ է Աֆղանստանը: Այստեղ կանանց կյանքի միջին տևողությունը 45 տարի է: Իրականում նրանց մեծ մասն առանց ուսումի է: Ավելի քան կեսը, կամ, ավելի շուտ, 85%-ը երեխա է ունենում առանց պատշաճ բժշկական օգնության: Այս երկրում կանանց ամենաբարձր մահացությունը տեղի է ունենում ծննդաբերության ժամանակ: Իսկ ահա Հնդկաստանում կանանց 70% -ը բռնության է ենթարկվում իրենց իսկ ընտանիքներում: Թրաֆիկինգը նույնպես հաճախակի տեղի ունեցող երևույթ է այստեղ: Առհասարակ, Հնդկաստանում կանայք մեծ պահանջարկ ունեն: Նրանց մոտավորապես կեսն ամուսնանում է առանց նույնիսկ ամուսնության տարիքի հասնելու: