Կոլումբիայի նախագահը երկարացրեց FARC-ի ապստամբների հետ հրադադարի ռեժիմը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը հոկտեմբերի 13-ին հայտարարել Է Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի (FARC) ապստամբների հետ հրադադարի ռեժիմը մինչեւ դեկտեմբերի 31-ը երկարացնելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սանտոսն ասել Է, որ այդ որոշումն ընդունել Է երիտասարդության ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումից հետո, որոնք երկրում խաղաղության պաշտպանության երթեր են անցկացնում այն բանից հետո, երբ կոլումբիացիները հոկտեմբերի 2-ի հանրաքվեում հրաժարվեցին աջակցել FARC-ի հետ վերջնական պաշտության պայմանագրին: Երիտասարդները նախագահին հավաստել են, որ իրենք հրադադարի շարունակում են ակնկալում:
«Ուստի երիտասարդության խնդրանքով ես որոշում ընդունեցի երկկողմ հրադադարի ռեժիմը երկարացնել մինչեւ դեկտեմբերի 31-ը»,- Սանտոսի հայտարարությունը մեջբերել Է Blu ռադիոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



