Շոտլանդիայի անկախության շուրջ նոր հանրաքվեն կարող Է անցկացվել մինչեւ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇոտլանդիայի անկախության շուրջ նոր հանրաքվեն կարող Է անցկացվել մինչեւ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 13-ին Շոտլանդիայի ազգային կուսակցության համագումարում հայտնել Է կուսակցության առաջնորդ եւ Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը:
Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալու ընթացակարգը պաշտոնապես սկսելու Է մարտին, գործընթացը կտեւի շուրջ երկու տարի:
«Դուք գիտեք, որ ես շոտլանդական կառավարությանը հանձնարարել եմ պատրաստել նոր հանրաքվեի մասին օրինագծի սեւագիր տարբերակը: Եվ ես ձգտում եմ հասնել այն բանին, որ Շոտլանդիան իր անկախության հարցը լուծի նախքան ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը, եթե դա դառնա Շոտլանդիայի շահերը պաշտպանելու լավագույն եղանակը»,-ասել Է Սթերջենը:
«Այսօր ես կարող եմ հայտարարել, որ նոր հանրաքվեի վերաբերյալ օրինագիծը հրապարակվելու Է հաջորդ շաբաթ՝ կոնսուլտացիաների համար»,-հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



