Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գուցե ես խանգարում եմ մարդականց. Ինչու Նաիրա Մովսիսյանին այլևս չեն հրավիրում հեռուստանախագծերում նկարահանվելու

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը դստեր ծնունդից հետո  այլեւս չի հանդիպում նախագծերում: Դերասանուհուն այլեւս չե՞ն հրավիրում, թե ինքն անձամբ չի ցանկանում նկարահանվել, այս հարցը Life.panorama.am-ը փորձել է ճշտել Նաիրայից:
 
«Ինքս էլ չգիտեմ ինչու, բայց առաջարկներ վերջին շրջանում չեմ ստանում: Այս հարցի պատասխանն, իհարկե, ես չեմ կարող տալ, գուցե ամեն մեկն իր խումբն է հավաքել ու չի ուզում շեղվել իր թիմից, գուցե ես եմ չափից ավելի անտաղանդ, կամ խանգարում եմ մարդականց»,- նշեց Նաիրան, իսկ հարցին, թե ըստ իրեն ո՞ւմ է խանգարում, կամ արդյոք այս ընթացքում հեռուստաընկերությունների հետ վիճաբանություններ է ունեցել, պատասխանեց.
 
«Ոչ, երբեք  նման բան չի եղել: Առհասարակ, ես ոչ մեկի հետ չեմ վիճում: Ինչ վերաբերում է որեւէ մեկին խանգարելուս, այս հարցին եւս կդժվարանամ պատասխանել. Գուցե մեկից առավել եմ, կամ պակաս, գուցե պետք չէ, որ ես էկրաններին լինեմ, որովհետտեւ կարող եմ ծածկել ինչ-որ մեկին, կամ նրանք ինձ ծածկեն»:
Մեր նկատառմանը, թե Նաիրա Մովսիսյանը չի՞ ցանկանում անձամբ քայլեր ձեռնարկել ու առաջարկել իր մասնակցությունը, դերասանուհին հստակեցրեց.
 
«Ոչ, իմաստ չեմ տեսնում քայլ  անելու, որովհետեւ սա այն մասնագիտությունն է, որ կամ պետք ես, կամ ուղղակի պետք չես: Ի տարբերություն շատերի` ես երբեք չեմ սպասել, որ ինչ-որ մեկի զանգով կամ ինչ-որ մեկի խաթր ինձ հրավիրեն աշխատանքի: Փառք Աստծո ինձ միշտ գտել են, զանգել ու հրավիրել են, հիմա էլ իմ տեղը բոլորը գիտեն, կոնտակտներս էլ չեն փոխվել»:
Պատասխանելով հարցին, թե ինչ կարծիք ունի Նաիրան հայկական հեռուստաընկերությունների այսօրվա արտադրանքների վերաբերյալ, դերասանուհին նշեց.
 
«Ցավով պետք է նշեմ, որ հիմա մեկ կադրից ավելի չեմ կարողանում որեւէ նախագիծ նայել: Իհարկե, ինչ վերաբերվում է սիթքոմներին, շատ լավ է, որ դրանք այսօր շատ են, քանի որ անկախ որակից` դրանք ժպիտ են առաջացնում, սակայն սերիալների իմաստը ես ուղղակի չեմ հասկանում: Հետո, ի տարբերություն առաջվա, հիմա դերասանները միաժամանակ տարբեր հեռուստաընկերությունների սերիալներում են խաղում, ինչը խառնաշփոթ է ստեղծում: Ինչեւէ, ուրախ եմ, որ մարդիկ աշխատանք ունեն ու գումար են վաստակում»:
Հարցին, թե աշխատանք չունենալով Նաիրան ինչպե՞ս է հոգում ֆինանսական ծախսերը եւ արդյոք այլ աշխատանքով չի զբաղվում, մանրամասնեց.
 
«Դե շատերը գիտեն, որ բացի իմ մասնագիտությունից նաեւ ստեղծագործում եմ, սցենարներ եմ գրում, բայց դրանով գումար չեմ աշխատում, իսկ ինչ վերաբերվում է ֆինանսական կողմին, Փառք Աստծո, ես ունեմ մայր, ով ինձ լավ պահում է»:
 
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան Արագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանՈ՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Չինաստանը առգրավել է F-35 կործանիչի պահեստամասեր, որոնք հայտնվել էին Հոնկոնգում. Bloomberg Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 24-ի 08։00-ի դրությամբ Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»Լույս չի լինելու Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին 14 հազար տոմսից վաճառվել է 6 հազարը․ դատարկ տրիբունաների պատասխանատուն ո՞վ է «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին