Քաղցկեղի բջիջները կարելի է ոչնչացնել վիտամին B2-ի օգնությամբ. գիտնականներ
ԼԱՅՖMed.tert.am-ը գրում է.
Գիտնականների մի խումբ հայտնաբերել է քաղցկեղի բուժման յուրահատուկ մեթոդ` նանոմասնիկների և վիտամին B2-ի օգնությամբ:
Գիտափորձերն իրականացվել են մարդկային քաղցկեղով հիվանդ լաբորատոր մկների վրա: Նրանց ընդամենը մեկ անգամ նանոմասնիկներ են ներարկել, ինչի արդյունքում ուռուցքը 90%-ով փոքրացել է:
Հարկ է նշել, որ գիտնականները ստեղծել են հատուկ նանոմասնիկներ, որոնց շնորհիվ հասարակ B2 վիտամինի և ռիբոֆլավինի մոլեկուլները կարելի է օգտագործել որպես քաղցկեղը «սպանող» միջոց:
Նման գիտափորձեր գիտնականներն անց են կացրել մի քանի մկան վրա և պարզվել է, որ 50 օր անց պարբերաբար լազերային ճառագայթման ենթարկվելուց հետո այդ մեթոդը դրական արդյունք է տվել. քաղցկեղի բջիջների աճը կանգնել է, իսկ ուռուցքը 90%-ով փոքրացել է:
Գիտնականները մտադիր են շարունակել այս հետազոտությունները և հաջորդիվ պատրաստվում են այս մեթոդը փորձարկել նաև մարդկանց վրա:



