Ջրի հետքերը լվացարանի վրայից հեռացնելու հանճարեղ եղանակ (տեսանյութ)
ՎԻԴԵՈԼավ տանտիրուհիները գիտեն, որ կոշտ ջուրը կարող է խոհանոցում ու լոգարանում բազմաթիվ տհաճություններ առաջացնել:
Հենց ջուրն է պատճառ դառնում, որ նիկելապատ սանտեխնիկայի վրա սարսափելի հետքեր առաջանան:
Դրանցից դժվար է ազատվել ավանդական լվացող միջոցներով: Սակայն պետք չէ մտածել, որ չեք կարողանա հետքերը վերացնել առանց թանկարժեք մաքրող միջոցների:
Կա հասարակ, բայց շատ արդյունավետ եղանակ:

Թասի մեջ լցեք մի քիչ քացախ, թրջեք բամբակյա կտորն այնպես, որ լավ ներծծվի: Լավ չորացրեք լվացարանը, ապա թաց, քացախով ներծծված կտորով ծածկեք ամենակեղտոտ մասերը: Թողեք մոտավորապես 1 ժամ:
Ապա սովորական սպունգով տրորեք լվացարանի մակերեսը ու կհամոզվեք, որ սպիտակ հետքերն անցել են ու լվացարանը նախկինի պես փայլում է:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



