«Ժողովուրդ». ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՔԱՂԱՔԱԿԱՆ«ArmLur-ի տեղեկություններով՝ ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Հիշեցնենք, որ Արտավազդ Հարությունյանը նշանակվել Էր 2013թ–ին։ Եվ երեկ ներկայացրած նրա հրաժարականի դիմումը, ըստ ամենայնի, պայմանավորված Է ՀՀ նոր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ ունեցած տարաձայնություններով։ Թե ով Է լինելու ՀՀ զինդատախազը, ArmLur-ին առայժմ չի հաջողվել պարզել։ Նշենք նաև, որ Արտավազդ Հարությունյանը աշխատել Է Հոկտեմբերի 27-ի գործով քննչական խմբում։ Նա եղել Է այդ խմբի ղեկավարը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



