«Ժամանակ». Արկադի Փելեշյանի դեմ իշխանությունները ճնշում են գործադրում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ««Հայկական Վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող՝ «Ակա» մականվամբ Արկադի Փելեշյանին մեղադրանք Է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118֊րդ հոդվածով։ Հիշեցնենք, որ նա Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո Հայ ավետարանական եկեղեցու հովիվ Ռաֆայել Գրիգորյանի աշխատասենյակում ծեծի էր ենթարկել նրան։ Ծեծից հետո քրգործ հարուցվեց, սակայն նա չկալանավորվեց, այլ ստորագրությամբ ազատ արձակվեց։ Ըստ մեր տեղեկությունների, Արկադի Փելեշյանի դեմ այսպիսով իշխանությունները ճնշում են գործադրում, որպեսզի ՀՎԿ-ն չմիանա «Լուսավոր Հայաստան»–ի և ԲՀԿ-ի՝ Վանաձորի ավագանու առաջիկա նիստը բոյկոտելու որոշմանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



