Սիրիայում մարդասիրական օգնության տրամադրումը շարունակվում է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայում մարդասիրական օգնություն տրամադրելու օպերացիայի աշխատանքները շարունակվում են:Այս մասին «ՀԱՊԿ դերը Եվրասիական անվտանգության ամրապնդման գործում» թեմայով կազմակերպված կլոր սեղանի շրջանակում հայտարարեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
«Ռուսաստանի նախաձեռնությամբ բարձրացվել էր այդ հարցը: Մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում Ռուսաստանը դիմել էր ՀԱՊԿ բոլոր անդամ պետություններին: Հարցը քննարկվել էր նաեւ Պաշտպանության նախարարների խորհրդի ժամանակ: Բոլոր պետությունները արձագանքել էին օգնության տրամադրմանը մասնակցություն ունենալու հարցին: ՀԱՊԿ-ի դրոշի տակ կիրականացվի այդ օպերացիան, թե ոչ, մեր քննարկման առարկան չէ: Գիտենք, որ Հայաստանն էլ է օգնություն տրամադրել, Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը. բոլորը ՀԱՊԿ-ի անդամ պետություններ են, իսկ այս հարցով հետագÕ ¡ զարգացումն արդեն անդամ պետությունների ղեկավարների որոշման հարց է՝ ինչպես եւ ինչպիսի օգնություն տրամադրել»,-ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը:
Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը խոսել էր Սիրիայից հայերի տեղափոխումը Հայաստան իրականացնելու գործում ՌԴ հնարավոր աջակցության մասին:



