Երևան, 20.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ես չեմ հավատա, որ Սեյրան Օհանյանն ընդդիմադիր է. Կարեն Քոչարյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Past.am-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

- Վիկտոր Դալլաքյանի ընդդիմադիր դառնալն ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Մարդ է, այդպես է որոշել: Հայաստանում դա վաղուց սովորական է:

- Մեզանում տարածված են դավադրությունների տեսությունները: Ըստ Ձեզ՝ Վիկտոր Դալլաքյանն ի՞ր կամքով է որոշել դառնալ ընդդիմադիր, թե՞ այդ դաշտ «գործուղված է» իշխանություննների կողմից:

- Ես զերծ կմնամ նման պիտակավորումներից: Դա նրա անձնական գործն է:

- Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կանդամակցի՞ Դալլաքյանի կուսակցությանը: Այդ մասին մամուլը վերջին շրջանում շատ է գրում:

-Ես Վանգան կամ սուրճի բաժակ նայող չեմ, որ իմանամ՝ կանդամակցի՞, թե՞ չէ: Կիմանանք, երբ անդամակցի:

- Իսկ ինչպե՞ս կարձագանքի հասարակությունը, եթե Սեյրան Օհանյանը դառնա ընդդիմադիր:

- Ես չեմ հավատա, որ Սեյրան Օհանյանն ընդդիմադիր է: Կարծում եմ՝ հասարակությունն էլ չի հավատա, բայց մեր ընտրազանգվածն այսօր ավելի շատ զանգված է, քան թե ընտրազանգված:

- Դրան քաղաքական էլիտա՞ն է նպաստել:

-Ո՛չ, դրա միակ մեղավորը հասարակությունն է: Ո՞վ է մեղավոր, երբ ամեն ինչից հետո հասարակությունը շարունակում է որոշ ուժերի նորից ձայն տալ: Եթե մարդ իրեն վաճառում է, եթե պատրաստ է մարմինը, ընտանիքը վաճառել, ապա ի՞նչ ասես: Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտայում» խոսվում էր հոգու վաճառքի մասին: Այստեղ ավելի սարսափելի բաներ են կատարվում: Այս ամենից հետո էլ մարդիկ սկսում են խոհանոցում բողոքել կյանքից: Չեմ հասկանում՝ ումի՞ց եք բողոքում: Օրինակ՝ վաճառում եք բնակարան կամ մեքենա, երեք տարի անց չեք ասում, չէ՞՝ այդ մարդը վատն էր, որ առավ մեքենան: Վաճառողը դուք եք, հասկանո՞ւմ եք: Մի խոսքով՝ այստեղ հասարակության, ժողովրդի խնդիրն է: Խոսքս բոլորի մասին չէ, ես խոսում եմ նրանց մասին, ովքեր տարիներ շարունակ վերցնելով են քվեարկել:

- Վանաձորի քվեարկությունը նույնպե՞ս այս համատեքստում եք դիտարկում:

- Իհարկե, այդ համատեքստում եմ դիտարկում: ՀՀԿ-ի՞ց են բողոքում Վանաձորում, ինչո՞ւ: ՀՀԿ-ն քաղաքական ուժ է, իր գործն արել է, «Լուսավոր Հայաստանը» և մնացած բոլորը պաշտպանել են իրենց շահերը: Եվ պետք է ասել, որ որևէ լցոնում, էական խախտում, այսինքն՝ այն, ինչ արվում էր տարիներ առաջ, հիմա չի արձանագրվել: Մեկ-երկու տեղ կարող էր լինել, բայց գրեթե բոլոր ընդդիմադիրներն ընդունել են, որ ընտրություններն անցել են նորմալ։ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ պետք է հասկանանք, թե ինչու պարտվեցինք:

- Վանաձորում ստորագրվեց հուշագիր ընդդիմադիրների միջև, բայց քվեարկությունը շատ կասկածներ առաջացրեց: Կազդի՞ այդ ամենը ընդդիմադիրների վարկանիշի վրա:

- Ես չեմ կարողանում հասկանալ մեր ընտրողների մենթալիտետը, որպեսզի ասեմ ՝ կազդի՞, թե՞ չի ազդի: Գոնե պարզ մարդկային տրամաբանության մեջ ինձ համար որևէ բան անհասկանալի է: Սա առաջին դեպքը չէ, այնպես էլ չէ, որ նախկին իրադարձությունները եղել են հարյուր տարի առաջ: Հիշողություները դեռ թարմ են:

- Կավելանա՞ր ժողովրդի վստահությունը, եթե քվեարկությունը տեղի ունենար նախատեսվածի նման: 

- Շատ դժվար է «եթե»-ներով խոսել։ «Եթե»-ն նույն սուրճի բաժակ նայելն է:

Հարցազրույցը՝ Լևոն Փանոսյանի

Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանը Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարան Ծրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն Իսրայելի ՊԲ-ն հարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին Ծաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանՇենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի Բենզալցակայանում տաքսու ուղևորը կրակ է բացել՝ թանկ վճարի պատճառովԲժիշկը զգուշացրել է աշնանը սրտի հետ կապված ռիսկերի մասին 48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Տնտեսական ճգնաժամի վտանգը մեծանում է․ ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկա ամիսներինԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ Սավգուլյան«HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է ԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ Ինչպես տան պայմաններում ստուգել ջրի մաքրությունն ու դրա մեջ առկա տարրերըԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ Սեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունը Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»