Էրդողանի կուսակցությունը մեջլիսին սահմանադրության փոփոխությունների առաջարկ կներկայացնի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Բինալի Յըլդըրըմը հայտնել է երկրում Սահմանադրական փոփոխությունների առաջարկը մեջլիսին ներկայացնելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս մասին վարչապետը հայտարարել է իշխող կուսակցության նահանգային վարչությունների ղեկավարների հետ հանդիպման ժա մանակ:
«Մենք անմիջապես քայլեր ենք ձեռնարկելու նախագահական համակարգի հետ կապված: Մեջլիսին ներկայացնելու ենք նոր սահմանադրության մեր առաջարկը: Իրականություն է այն, որ խորհրդարանական համակարգը Թուրքիայի խնդիրների դարմանը չի կարող լինել»,- հայտարարել է Յըլդըրըմը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



