Էրդողանը Գյուլենի վերադարձի հարցով սպառնացել է Միացյալ Նահանգներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին զայրացրել է այն փաստը, որ Միացյալ Նահանգները դեռևս հրաժարվում են իրենց հանձնել չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
«Այսուհետև երբ մի բան ուզեք մեզանից, չենք տալու: Այսուհետև այդպես է լինելու: Միացյալ Նահանգների հետ հանցագործների վերադարձի մասին համաձայնագիր ունենք, սակայն ԱՄՆ-ն անհրաժեշտ քայլերը չձեռնարկեց»,- նշել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ թեպետ ԱՄՆ-ի հետ իրենք ռազմավարական դաշնակից են, սակայն տարբեր բաների մասին են խոսում: «Այդպես չի կարող լինել: 17 տարի այդ անձը բնակվում է այդտեղ: 85 թղթածրար են ուղարկվել: Մեր նախարարը նորից ԱՄՆ է մեկնելու»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի իշխանությունները չափավոր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում են երկրում հուլիսի 15-իռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Այս կապակցությամբ, երկրի պետական և մասնավոր ոլորտներըսկսել են մաքրել գյուլենականներից: Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ-ից պահանջում են արտահանձնել Գյուլենին: Այսնպատակով Թուրքիայի արդարադատության նախարարությունը հատուկ թղթածրար է ներկայացրել ԱՄՆ-ին:
Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է իր մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ էհայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը:



