Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


NEWS.am STYLE Exclusive: Ռուսական «Ձայնը» նախագծի հայ մասնակից Ռոման Բագաջիյանը՝ Պոլինա Գագարինային ընտրելու եւ Դիմա Բիլանին «նկատողություն» անելու մասին

ԼԱՅՖ

Style.news.am-ը գրում է.

Մեր հայրենակիցներն իրենց տաղանդով փայլում են ոչ միայն հայաստանյան, այլեւ արտերկրում հայտնի միջազգային նախագծերում: Այսպես օրինակ՝ վերջերս ռուսական «Ձայնը» նախագծի կույր լսումների ժամանակ իր ելույթով մեզ ուրախացրեց մեր հայրենակից Ռոման Բագաջիյանը, որի ձայնը գրավեց ժյուրիի անդամներին: Ռոմանի ելույթի ժամանակ շրջվեցին նրանցից երեքը՝ Պոլինա Գագարինան, Գրիգորի Լեպսն ու Լեոնիդ Ագուտինը:

Ինչո՞վ էր զբաղվում Ռոմանը մինչ «Ձայնը» նախագծին մասնակցելը, ինչո՞ւ ընտրեց հենց Պոլինային, եւ ինչպե՞ս մոնտաժի պատճառով թյուր կարծիք ստեղծվեց Դիմա Բիլանի եւ իր անվան շուրջ.

Այս ամենի մասին NEWS.am STYLE-ը բացառիկ զրույց ունեցավ Ռոմանի հետ:

-Ռոման, որտե՞ղ եք ծնվել: Քանի՞ տարի է, ինչ ապրում եք Ռոստովում:

-Ծնվել եմ Ռոստովում. հայրս հայ է, մայրս՝ իտալուհի: Այնպես որ՝ իմ մեջ ապրում են ամենակրակոտ ազգերի գեները: Կյանքիս մեծ մասը հենց այնտեղ էլ անցկացրել եմ, իսկ 18 տարեկանում որոշեցի ընդունվել Պետերբուրգի համալսարան եւ տեղափոխվեցի Ռոստովից: Հիմա հաճախ եմ լինում թե Պետերբուրգում, թե Մոսկվայում, թե իմ հարազատ ծննդավայր Ռոստովում:

-Երկա՞ր ժամանակ է, ինչ զբաղվում եք երգով:

-Ինչպես ասում է մայրս՝ ես երգում եմ այն ժաանակվանից, երբ դեռ լույս աշխարհ չէի եկել, նրա ներսում էի (ծիծաղում է): Մայրս նախկինում օպերային երգչուհի էր: Իսկ եթե խոսենք պրոֆեսիոնալ մակարդակով երգով զբաղվելու մասին, ապա դա արել եմ 7 տարեկանից սկսած:

-Ի՞նչ ծագում ունի  Ձեր՝ «Ռոմչի» մականունը:

-Դա այնքան էլ մականուն չէ, պարզապես, մայրս ռուսական «Ռոման» անունը իտալերենով այդպես է արտաբերել: Ամբողջ աշխարհում շատ ընկերներ ունեմ: Ոմանք ինձ անվանում են Ռոմազան, ոմանք՝ Ռոման, իսկ Եվրոպայում ասում են Ռոմարիո: Ինձ թվում է, որ Ռոմչին ինձ ամենաշատն է համապատասխանում, այդ պատճառով էլ, որոշեցի բեմում հենց այդպես ներկայանալ:

-Բացի երգելուց եւ «Ձայնը» նախագծին մասնակցելուց՝ էլ ինչո՞վ եք լցնում Ձեր առօրյան:

-Ուսում եմ ստանում մեր երկրի ամենալավ համալսարաններից մեկում: Ժամանակիս մեծ մասը հենց ուսմանս վրա եմ ծախսում: Սիրում եմ ուսումնասիրել լեզուներ, զբաղվել մարմնամարզությամբ, քանի որ մեծ ուշադրություն եմ դարձնում մարմնիս: Նախկինում պարի էլ էի հաճախում, բայց հիմա խիտ գրաֆիկիս պատճառով պարապմունքների չեմ հասցնում գնալ: Ամեն դեպքում՝ սիրում եմ տարբեր բաներով զբաղվել եւ օր օրի ինձ համար նորություններ բացահայտել: Այդպես ապրելն ավելի հետաքրքիր է:



-Երաժշտական ո՞ր ոճն եք նախընտրում:

-Կարծում եմ՝ յուրաքանչյուրն ինքն է բացահայտում իրեն հոգեհարազատ երաժշտությունը: Հիմա ինձ դուր է գալիս տարբեր ոճերի համադրությունը: Օրինակ՝ ջազ եւ R&B, սոուլ եւ հիփ-հոփ…Ինձ ավելի ներդաշնակ եմ զգում ջազի մեջ, իսկ այն, ինչ սիրում ես, միշտ ավելի լավ է ստացվում անել:

-Վերադառնանք «Ձայնը» նախագծին: Ձեր ելույթի ժամանակ շրջվեցին Գրիգորի Լեպսը, Լեոնիդ Ագուտինն ու Պոլինա Գագարինան: Ինչո՞ւ ընտրեցիք հենց Պոլինային:

-Դե, ո՞ր հայ տղամարդը կկարողանար դիմանալ նման շիկահեր գեղեցկուհու հմայքին:



-Հանդիսատեսը նաեւ բուռն արձագանքեց, երբ դիտողություն արեցիք Դիմա Բիլանին…

-Դա այն բաներից է, որն ինձ շատ հիասթափեցրեց, երբ դիտեցի եթերային տարբերակը: Ես բեմի վրա եղել եմ 10 րոպե, եթերում շատ բաներ մոնտաժվել են:  Եթե իմ խոսքն ամբողջությամբ ցույց տային, նման տպավորություն չէր ստղծվի հեռուստադիտողի մոտ, թե իբր ես նկատողություն եմ արել Դմիտրի Նիկոլաեւիչին: Եթե շատ անկեղծ լինեմ՝ ես կցանկանայի լինել հենց նրա թիմի մի մասնիկը, բայց ցավոք սրտի՝ նրա թիմն արդեն հավաքված էր:



-Ռոման, ի՞նչ սպասելիքներ ունեք «Ձայնը» նախագծում Ձեր մասնակցությունից:

-Ինձ համար թե նախագծում, թե կյանքում ամենից կարեւորը մարդիկ են: Այն մարդիկ, որոնց հետ դու հետագայում պետք է աշխատես: Այն մարդիկ, որոնք պետք է գան քո համերգներին, որոնց հետ պետք է անընդհատ առնչվես:  Անկասկած, «Ձայնը» նախագիծը Ռուաստանի մասշտաբով հրաշալի հարթակ է այդ ամենն իրագործելու համար: Կերգեմ այդ նախագծում այնքան ժամանակ, որքան որ ինձ ցանկանան տեսնել մարդիկ՝ հեռուստադիտողները: Չգիտեմ, թե որքան հեռու կգնամ այդ նախագծում, բայց հաստատ արժե այս արկածի  վրա ծախսել ամբողջ նյարդերը: 

Սյունե Առաքելյան

NEWS.am STYLE

Երբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանՃապոնիան ոչ բարեկամական դիրքորոշում է զբաղեցնում Ռուսաստանի նկատմամբ, և դժվար թե հնարավոր լինի հույս դնել զիջումների վրա. Պեսկով Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզ է այրվել. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնումՔաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ ԱՄՆ-ը մինչև 70 hրթիռ է ծախսել Իրանի մեկ hարվածը հետ մղելու համար. Wall Street Journal 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերինԿյանքից հեռացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը՝ Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը «Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Թուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԱրարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են Պաշտպանել հայկական ժառանգությունը. Արցախի նախկին մշակույթի նախարարները դիմել են ՀՀ ԿԳՄՍՆ Բաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՌուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի Մեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Պետդեպարտամենտը հորդորում է ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա կատարելիք ուղևորությունները Աշխարհում վառելիքային ճգնաժամ է սկսվել Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՀայտնի երգչուհուն ծեծի են ենթարկել նորաձևության ցուցադրության ժամանակՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՉինաստանը հանդես է գալիս որպես Իրանի ռшզմավարական գործընկեր և պատրաստ է պաշտպանել երկրի օրինական շահերը. ՉԺՀ ԱԳ նախարար Անուշ Էլբակյանը նշանակվել է տեսանյութերի ռազմավարության ավագ տնօրեն Ռուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանՀորմուզի իրավիճակի պատճառով ԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն Գյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԱՄՆ-ն չի կարող թույլ տալ, որ Մերձավոր Արևելքում իր վարած քաղաքականությունը ենթարկվի Իսրայելին․ Վենս Հունգարիայի վարչապետը Վիկտոր Օրբանին մեղադրել է պետական պաշտոնյաներին սպառնալու մեջ Էդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵՄ-ն Արցախի վերաբերյալ հայկական և ադրբեջանական տեսակետները դիտարկում է որպես համարժեք գնահատականներ. Արմեն Այվազյան Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով Արտակարգ դեպք․ 16-ամյա աղջիկն ընկել է ատրակցիոնից2-ամյա Նարեկն ընկել էր ջրի տարայի մեջ, արձանագրվել էր «ջրահեղձություն»․ բժիշկները փրկել են կյանքը Հուսիները հայտարարում են սաուդյան F-15 կործանիչի խոցման մասին ՇՀԿ գլխավոր քարտուղարը դատապարտել է խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումները Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ Ֆարմանյան