Թերեզա Մեյը խորհրդարանին հնարավորություն տվեց քվեարկել Brexit-ի պլանի օգտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հավանություն Է տվել այն գաղափարին, որ խորհրդարանին հնարավորություն տրվի քվեարկել Brexit-ի պլանի շուրջ, բայց խնդրել Է օրենսդիրներին դա անել այնպես, որ ինքը բանակցությունները շարունակելու հնարավորություն ունենա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտե մբերի 11-ին հայտնել Է Bloomberg գործակալությունը:
Մեյը հանդես Է եկել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն վերաբերող պլանի ընդունմանը խորհրդարանի մասնակցության օգտին, ընդսմին հայտարարելով, որ դա չպետք Է դառնա Brexit-ն արգելափակելու կամ «կառավարության բանակցային դիրքերը խարխլելու փորձ»: Նման որոշումը կարող Է հանգստացնել ներդրողներին, որոնք անհանգստացած են ԵՄ-ից երկրի դուրս գալու շուրջ բանակցությունների նկատմամբ Մեյի ինքնավստահ մոտեցումից, եւ դրականորեն ազդել բրիտանական ֆունտի դիրքերի վրա, որն այս ամսին ընկել Է ավելի քան 6 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



