Խոստում նախագահին. Սամվել Կարապետյանն իր վրա է վերցրել օլիգարխներին սանձելու գործը. «Հրապարակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը Կարեն Կարապետյանի նշանակումից ի վեր Հայաստանի ներքաղաքական ու տնտեսական կյանքում սկսել է ավելի ակտիվ դերակատարում ստանձնել։ Անգամ գլխավոր պողոտայի այգու շինարարությունը, որն իրականացնում է «Տաշիր» ընկերությունը, եւ որը գրեթե սառեցվել էր, Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո նոր թափով է վերսկսվել։
Բայց նա ավելի կարեւոր դեր էլ է ստանձնել՝ իր վրա վերցնելով օլիգարխներին սանձելու գործը. Սերժ Սարգսյանին վստահեցրել է, թե ինքը կպարտադրի, որ նրանք կատարեն իրենց պարտավորությունները բյուջեի առաջ։ Բայց գործընթացը սկսել է ոչ յուրայիններից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



