Թուրքիայի խորհրդարանը հաստատել է ԱԴ ռեժիմը եւս 90 օրով երկարացնելու որոշումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի խորհրդարանը հոկտեմբերի 11-ին հաստատել է հեղաշրջման փորձից հետո երկրում սահմանված արտակարգ դրության ռեժիմը եւս 90 օրով երկարացնելու մասին կառավարության որոշումը, հայտնում է NTV հեռուստաալիքը։
Թուրքիայի կառավարությունը հոկտեմբերի 3-ին երկրի ազգային անվտանգության խորհրդի ռեկոմենդացիայով հոկտեմբերի 19-ից սկսած եւս 90 օորով երկարացրել է արտակարգ դրության ռեժիմը։ Որպեսզի այս որոշումը ուժի մեջ մտներ՝ անհրաժեշտ էր ստանալ խորհրդարանի աջակցությունը։ Պատգամավորների մեծամասնությունը կողմ է քվեարկել։
Հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել։ Հիմնական դիմակայությունը ծավալվել էր Անկարայում ու Ստամբուլում։ Զոհվել էին 240 խաղաղ քաղաքացիներ, ավելի քան 2 հազարը վիրավորում էր ստացել, ապստամբությունը ճնշվել էր։ Թուրքիայի իշխանություններն ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենին են մեղադրել հեղաշրջում կազմակերպելու մեջ ու պահանջել, որ ԱՄՆ-ն արտահանձնի նրան։
Գյուլենի կազմակերպության հետ առնչություն ունենալու մեղադրանքով Թուրքիայում ապստամբությունից հետո մոտ 32 հազար մարդ է կալանավորվել։



