Ի դեմս Վիկտոր Դալլաքյանի` մենք ունենք հայրենասեր քաղաքական գործիչ. Գեղամյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄի բան ակնհայտ է, որ ի դեմս Վիկտոր Դալլաքյանի մենք ունենք հայրենասեր քաղաքական գործիչ: Աստված տա՝ նրա գիտելիքներն ու հայրենասիրությունը մղվեն դեպի կոնստրուկտիվ դաշտ:
Այս մասին Past.am-ի հետ զրույցում հայտարարել է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը՝ միաժամանակ հավելելով, որ դեռ չի հասցրել ծանոթանալ Դալլաքյանի ասուլիսի նյութերին:
Հիշեցնենք, որ այսօր Վիկտոր Դալլաքյանը հայտնեց ընդդիմադիր դաշտ տեղափոխվելու, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից հրաժարական տալու և նոր կուսակցություն հիմնելու մասին: Մամուլում շրջանառվում էր, որ կուսակցությունը կոչվելու է «Շրջադարձ», սակայն Դալլաքյանն ասաց, որ նոր քաղաքական ուժն այլ անվանում է ունենալու:
Լևոն Փանոսյան
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



