Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ ինձ տեսնում եմ էկրանին` զգում եմ, որ գիրացել եմ, կփորձեմ շտկել դա. Ագնեսա Շահնազարյան

ԼԱՅՖ

Armlur.am-ը գրում է.

Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի արտիստուհի, «Արտավազդ» մրցանակաբաշխության շրջանակում այս տարի լավագույն դերասանուհի ճանաչված Ագնեսա Շահնազարյանը նոյեմբերին «Շատերից մեկը» մոնոներկայացմամբ հանդես կգա Գերմանիայում: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց իր ստեղծագործական կյանքի ներկայիս փուլի մասին, պատասխանեց երկրպագուներին հուզող այն հարցին, թե արդյոք առաջիկայում մի շարք հեռուստասերիալներից եւ ֆիլմերից հայտնի դերասանուհուն կտեսնենք էկրաններին:

-Ագնեսա՛, թատերական կյանքում ի՞նչ նորություններ ունեք: Գիտենք, որ վերջին շրջանում Ձեր ժամանակի զգալի մասը տրամադրում եք մոնոներկայացումներին: 

-Ես շարունակում եմ շրջագայել իմ մոնոներկայացումներով, արտերկրում մասնակցում եմ տարբեր փառատոների: Այդ առումով ստեղծագործական կյանքիս ընթացքից գոհ եմ: Ինձ համար պատվաբեր եւ հաճելի է դրսում ներկայացնել Հայաստանը: Նոյեմբերի 11-19-ը Գերմանիայում մասնակցելու եմ մրցութային փառատոնի, այնտեղ ներկայանալու եմ մայրիկիս` արձակագիր Նելլի Շահնազարյանի «Շատերից մեկը» մոնոներկայացմամբ (Հենց այս գործի համար «Արտավազդ» մրցանակաբաշխության շրջանակում 2016-ին Ագնեսան դարձավ տարվա լավագույն դերասանուհի): Այն տրագիկոմեդիա է «տանը մնացած» աղջկա մասին: Գերմանիայում կմասնակցեմ փառատոնին արդեն երկրորդ անգամ. առաջին անգամ այնտեղ ներկայացել եմ Կարինե Խոդիկյանի «Պենելոպե» պիեսով: Առհասարակ, կարծում եմ` մոնոներկայացումը շատ ծանր, պատասխանատու, բայց, միեւնույն ժամանակ, հետաքրքիր եւ հաճելի ժանր է: Ինձ ուրախացնում է այն հանգամանքը, որ երբ ներկայացումը խաղացած ես լինում դրսում, հայ հանդիսատեսն ավելի շահագրգռված է լինում այն դիտել: 

–Կար ժամանակ, երբ հանդես էիք գալիս սերիալներում: Ընդ որում, հեռուստադիտողների կողմից Ձեր կերպարները բավական սիրվել էին: Հիմա նման նախագծերում ընդգրկվելու ցանկություն չունե՞ք: 

-Այնպես չէ, որ չեմ ուզում նկարահանվել. իհարկե, ուզում եմ: Բայց դրա համար պետք է համապատասխան դեր առաջարկվի, իմ ուզած մոտեցումը ցուցաբերվի սերիալին: Թող որպես մեծամտություն չհնչի, բայց լուրջ, լավ առաջարկ որպես այդպիսին, դեռ չեմ ստացել, իսկ այդ պարագայում, կարծում եմ, իրավունք չունեմ ներկայանալու հանդիսատեսին: Երբ նշաձողդ հասցնում ես որոշակի բարձրության, այն այլեւս չպետք է իջեցնես: Գումար աշխատելն ու անընդմեջ էկրանին երեւալն անցողիկ են. մնում է արժեքը, որը ստեղծել ես: Հատկապես տարվա լավագույն դերասանուհի ճանաչվելուց հետո ինձ էժան գնահատելու իրավունք է՛լ չունեմ: Խոսքը ֆինանսի մասին չէ, այլ գործի որակի:


-Ստեղծագործական կյանքի այս փուլը ինչպե՞ս կբնութագրեք: 

-Ես աշխատող տեսակ եմ, եթե չաշխատեմ, կհիվանդանամ: Հիմա փորձում եմ կայանալ ուրիշ ասպարեզում, ձգտում եմ ինձ ռեալիզացնել ուրիշ գծով: Խոսքը հեռուստատեսային նախագծի մասին է, որի շրջանակում արդեն ես որպես դերասանուհի չեմ ներկայանա: Տեսնեմ` որքանով կստացվի: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters