Քիմ Քարդաշյանին կվերադարձնեն Փարիզում գողացված 33 հազար դոլար արժողությամբ ադամանդե խաչը
ԼԱՅՖԵրեկ հաղորդվում էր, որ ֆրանսիական ոստիկանությունըհայտնաբերել է Քիմ Քարդաշյանից գողացված թանկարժեք իրերից մեկը:

Ոստիկանության ներկայացուցիչները նշում են, որ խոսքը հայուհու ադամանդե խաչի մասին է, որը Փարիզում ռեալիթի շոուի աստղին կողոպտելուց մեկ օր անց հյուրանոցի փողոցում մի անցորդ է գտել:

Ըստ TMZ -ի՝ թանկարժեք իրը զննելուց հետո ոստիկանությունը մտադիր է այն վերադարձնել Քարդաշյանին: Իրավապահներն այն զննում են՝ պարզելու համար դրա վրա ԴՆԹ-ի նմուշի առկայությունը:

Ադամանդե խաչը 33 հազար դոլար է գնահատում:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն իր անվտանգությունն ապահովելու կտրուկ միջոցառումներ է ձեռնարկել՝ պահպանությունը հասցնելով նախագահական մակարդակի:
Քիմի նոր թիկնապահները մինչեւ ատամները զինված կլինեն: Նրանք հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցներ են:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



