Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ենոքավանը` էկոտուրզմի կենտրոն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Times.am-ը գրում է․

Ենոքավանցիները հոկտեմբերի 11-ին ընդունել են հյուրեր Ֆրանսիայից. Քույր համայնք Վիլկրոզից են այցելել և հետևել Տավուշի գողտրիկ անկյուններից մեկը տուրիստական կենտրոն դարձնելու աշխատանքներին: Ենոքավանում բոլոր հնարավորությունները կան տուրիստական, հատկապես էկո-տուրիզմի զարգացման համար:

Ըստ Վիլկրոզի համայնքապետի՝ շատ բան փոխել պետք չէ, կա լավ հյուրընկալություն, ինչը հաճելի հանգստի սկիզբն է:

«Պետք չէ ամեն ինչ բետոնացնել, պետք է հպարտանալ նրանով, ինչ ունեք, ոչինչ մի փոխեք, պարզապես ավելի լավացրեք»,- Times.am-ի թղթակցի փոխանցմամբ, ասել է Ռոլանդ Բալբիսը

Ենոքավանում էկոտուրիզմի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ներդրումը Ֆրանսիական գյուղ կազմակերպությունը սկսել է գյուղի ամենաչքնաղ հատվածներից մեկից, հյուրանոց է կառուցվում: Բոլոր հարմարությունները ստեղծվելու են, որպեսզի հյուրընկալությունից ոգևորված տուրիստը երկրորդ-երրորդ անգամ վերադառնա Ենոքավան:

Ֆրանսիական գյուղ կազմակերպության փաստաբան Զինավոր Մեղրյանի տեղեկացմամբ, իրենց կազմակերպությունն ունի ֆրանսիացի և հայ բաժնետերեր: Ֆրանսիական կողմն արդեն մի քանի տարվա մեծ փորձ ունի տարբեր ծրագրեր իրականացնելու և այդ ծրագրերի էվելյուցիան բերեց նրան, որ հաջորդ քայլը եղավ տնտեսական ծրագրերի իրականացումը այս գեղատեսիլ վայրում: Կառուցվում է հյուրանոցային կոմպլեքս և թե մարզի, թե գյուղի և թե երկրի համար կարևոր տնտեսական ծրագիր է:

Ենոքավանում ոգևորված են: Համայնքապետի խոսքով, աշխատատեղ է ստեղծվել գյուղի 500-ից ավելի բնակիչների համար. Համայնքում մեծամասնությունը գյուղատնտես ու անասնապահ են: Տղամարդկանց մի մասն էլ ներգրավված է հյուրանոցի, ռեստորանի ու հարակից մյուս շինությունների շինարարական աշխատանքներում:

Ենոքավանի համայնքի ղեկավար Անդրանիկ Չիբուխչյանը նշում է, որ կարելի է ասել, Հայաստանը էկոտուրիզմի կենտրոնն է: Այստեղ կգան Եվրոպայից՝ Ֆրանսիայից, Անգլիայից, բերելով իրենց մշակույթը: «Մեր համայնքի բնակչության արտադրանքը, իսկ այստեղ հիմնականում գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ են զբաղվում, սպառում կունենա: Մարդը չի գնա օտար ափ, այնտեղ իր ունակություններն իրացնելու: Նման ծրագրերի շնորհիվ կզարգանա գյուղատնտեսությունը»,-ասել է Ենոքավանի համայնքի ղեկավար Անդրանիկ Չիբուխչյանը:

Միջավայրը մաքուր պահելու անհրաժեշտ պայմանները ևս ապահովված են բարեկամ Ֆրանսիայի աջակցությամբ Ենոքավանը արդեն աղբահանության մեքենա ունի: Բացի այդ Ենոքավան այցելող յուրաքանչյուրի անվտանգությունն ապահովված է, համայնքի բնակիչների մի մասը փրկարար կաշխատեն, սարքավորումներ արդեն ունեն:

ԱԻՆ ՓԾ տնօրեն Նիկոլայ Գրիգորյանի հավաստմամբ, այստեղ նախնական որոշ տեխնիկա բերվել է, բայց կբերվեն նաև հրշեջ և շտապօգնության մեքենաներ, այլ տեխնիկական միջոցներ և հանդերձանք: Ենոքավանում և առհասարակ Հայաստանում տուրիզմի զարգացմանը զուգահեռ կզարգանա նաև կամավորական շարժումը:

Ենոքավանը տուրիստական կենտրոն դարձնելու աշխատանքներում ներգրավված է նաև Բեռնարդ Ժանեն: Սպիտակի երկրաշարժից հետո նախկին փրկարարը Հայաստանը չի լքում, բոլոր առիթներն օգտագործում է սիրելի երկրին օգնելու համար: Ասում է: ինքն էլ արդեն հայ է դարձել, վերջին ամիսներին պարզեց՝ ավելի կոնկրետ ենոքավանցի: Այստեղ ծրագիրը կյանքի կոչելու համար որդին էլ ջանք չի խնայել:

Ըստ Բեռնարդ Ժանեի, իր կյանքը երկու մասից է բաղկացած: Առաջինը մասնագիտական գործունեությունն է, երկրորդը այն, ինչ անում է Հայաստանում: Ենոքավանը դարձավ այն կամուրջը, որը կապում է մասնագիտականը մարդասիրական աշխատանքներին, որին և նվիրված է ամբողջ սրտով:

Ֆրանսիայի Վիլկրոզ համայնքը խորհուրդներով կօգնի, որ քույր Ենոքավանը տուրիստների պակաս չունենա: Վկայությունը հուշագիրն է, որը ստորագրեցին համայնքների ղեկավարները:

ԵՄ-ն Իսպանիայից տվյալներ է պահանջում Մարոկկո վերադարձած միգրանտների թվի մասին․ Politico Լոռու մարզում Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 35 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն Իրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պшտերազմի ընթացքում․ Reuters Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան2026 թվականի ընտրությունները անցել են բազում ընտրակեղծարարություններով. Արմեն ՄանվելյանՈւկրաինան ՆԱՏՕ–ի անդամ երբեք չի դառնա. Զալուժնի Վաշինգտոնում բռնկված անտառային հրդեհները nչնչացրել են ավելի քան 700 շինություն, 64,000 մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Մի որոշում, որը կարող է փոխել Հայաստանի ապագանԱդրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցությունները կարևոր արդյունքներ են տալիս խաղաղ գործընթացում․ Բայրամով Ինչ իրավիճակ է Առինջ Մոլում. ուղիղ Որտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ»Կիևը ծրագրել էր սպանել Ռուսաստանի նոր տարածաշրջաններից մեկի ղեկավարին. ԱԴԾ Խաղաղությա՞ն կոչ, թե՞ սպառնալիքների շարունակություն. ինչ են հուշում իշխանական հայտարարություններըԿԲ-ն հայտարարություն է տարածել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ»Երկրաշարժ՝ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք․ զգացվել է ՀՀ որոշ հատվածներում Աշտարակում ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի«ՀայաՔվեն»` հանուն միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՊետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ»Ռուս զինվորը կրակել և սպանել է համագյուղացիներին և զինակից ընկերոջըԼեհական կործանիչները Բալթիկ ծովի վրա ռուսական հետախուզական ինքնաթիռ են որսացել Ես հրաժարական չեմ տա և կկանգնեմ իմ տեղում․ Փեզեշքիան Նեթանյահուն տարաձայնություններ ունի Թրամփի հետ Գազայում Խաղաղության խորհրդի ծրագրի վերաբերյալ Ազատությու՜ն Ավետիք Չալաբյանին և բոլոր քաղբանտարկյալներին. Մենուա Սողոմոնյանը` Խուստուփի գագաթիցԶգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ»Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունը Ամենահզոր օրգանական արևային վահանակը ցույց է տալիս 24,700 ժամ կյանքի տևողություն Ողբերգական դեպք, Աճառյան փողոցը Մասիվին կապող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդ, ում մոտ եղել է 2 նամակՇանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ. «Փաստ»Ռուս տղամարդը և նրա դեռահաս որդին սպանել են սրճարանի հաճախորդինՀայաստանի Սահմանադրությունից պետք է հանվի այն հոդվածը, որը տարածքային պահանջներ է նախատեսում Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ. Հաջիև ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին քվեարկելու իրավունքից զրկելու մասին որոշման ընդունումը կպահանջի կոնսենսուս. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ավետիք Չալաբյանը քաղաքական հայացքների և գործունեության համար է ազատությունից զրկված․ Մետաքսե Հակոբյան«Գևորգս չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել». Գևորգ Ներսեսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»Արարատի մարզում` Այգավանի կամրջի մոտ, բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զnh, 1 վիրավnր Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա. տեսանյութԻրանը նոր hարվածներ է հասցրել Քուվեյթին Կապիտnւլյանտների ռեժիմն իր հրեշավոր hանցագnրծությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի․ Աբրահամյան «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ»Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 4-ին Մենք ունենք հիմնական նպատակ՝ ունենալ ուժեղ և արժանապատիվ Հայաստան, և որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենքԲժիշկը նշել է շոգի ժամանակ զովանալու ճիշտ եղանակներըԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության մեխանիզմներում. «Փաստ»Վթար է․ օգոստոսի 4/5-ին 24 ժամ ջուր չի լինելու Արմավիրի ռեստորաններից մեկի մոտ մեքենայում հրդեհ է բռնկվել Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ»Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ»