Ադրբեջանը Թուրքիայում ներդրել է 20 միլիարդ դոլար. Իլհամ Ալիև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստամբուլում ընթացող 23-րդ Համաշխարհային էներգետիկ կոնգրեսի ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է, որ Ադրբեջանը Թուրքիայում ներդրել է 20 միլիարդ դոլար:
«Ադրբեջանն աշխատանքներ է տանում էներգակիրներից ունեցած կախվածության նվազեցման համար: Մեր էներգետիկ քաղաքականությունը մեզ հնարավորություն է տվել ներդրումներ կատարել արտասահմանյան պետություններում, մասնավորապես՝ Թուրքիայում Ադրբեջանը ներդրել է 20 միլիարդ դոար:
Այսօր էներգետիկ հարցերի քննարկման ժամանակ անհնար է հաշվի չառնել Ադրբեջանին ու Թուրքիային, քանի որ մենք ունենք դիվերսիֆիկացված արտահանման ցանց: Ադրբեջանի տնտեսությունում նավթագազային սեկտորի մասնաբաժինը կազմում է 30 տոկոս»,- գործակալությունը մեջբերում է Ալիևի խոսքերը:



