«Ռեալը» «Բավարիայի» պես մեկ միլիոն եվրոյով կօգնի փախստականներին
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ 1 միլիոն եվրո կտրամադրի Իսպանիա ժամանած փախստականներին: Հայտարարության մեջ նշվում է, որ Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ քնննարկել է միգրանտներին օգնելու հարցը, հայտնում է AS-ը:
Ավելի վաղ փախստականներին օգնելու պատրաստակամություն էր հայտնել նաեւ Մյունխենի «Բավարիանն», որը եւս զոհաբերել էր 1 միլիոն եվրո: Պորտուգալական «Պորտուն» էլ իր հերթին ՈւԵՖԱ-ին առաջարկել էր, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի բոլոր մասնակիցները մեկական եվրո զոհաբերել այդ մրցաշարի առաջին տնային խաղերի տոմսերի վաճառքից եւ այդ գումարը փոխանցեն Եվրոպա մեկնած բոլոր միգրանտների օգնությանը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



