Լավրով. ԱՄՆ-ը ռուսատյացությամբ է առաջնորդվում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ իխանությունների գործողությունները ոչ միայն սոսկ ռուսատյացության հռետորիկա են, այլեւ ագրեսիվ են: Այս մասին Առաջին ալիքի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Դա ՆԱՏՕ-ի եւ նրա ռազմական ենթակառուցվածքների մոտենալն է մեր սահմաններին, այնտեղ ամերիկյան ծանր սպառազինության ծավալումը»,- հայտարարել է Լավրովը:
Նա նշել է, որ իրեն Օբամայի վարչակազմում հայտնի են մի խումբ անձինք, որոնք նրան Սիրիայի հարցով ռազմական սցենարներ են առաջարկում:
«Դրանք շատ վտանգավոր խաղեր են՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը Սիրիայում է գտնվում այդ երկրի օրինական կառավարության հրավերով»,- ընդգծել է Սերգեյ Լավրովը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



