Եթովպիայում արտակարգ դրություն են հայտարարել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵթովպիայի իշխանությունները արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել երկրում` պայմանավորված շարունակական բողոքի ցույցերով: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Արտակարգ դրությունը հայտարարվել է` կապված այն հանգամանքի հետ, որ ստեղծված իրավիճակը սպառնալիք է ներկայացնում երկրի բնակչության համար», - գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Եթովպիայի վարչապետ Հայլեմարիամ Դեսալենը:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Եթովպիայի մայրաքաղաքի մոտակայքում բողոքի ցույցը ցրելու ժամանակ 50 մարդ է զոհվել: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել կրոնական փառատոնի ժամանակ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



