Վրաստանի խորհրդարան է անցնում երրորդ ուժը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի նոր խորհրդարանական ընտրություններում 5-տոկոսանոց շեմը կարող է անցնել եւս մեկ քաղաքական ուժ, որը կմիանա «Վրացական երազանքին» եւ «Միացյալ ազգային շարժումին»։Այս մասին են վկայում Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրատեղամասերից ստացած քվեների 82,55 տոկոսի (3702-ից 3045-ի) տվյալները:
ԿԸՀ տվյալներով՝ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստանը» ստացել է ձայների 49,26 տոկոսը, «Միասնական ազգային շարժումը»՝ 26,46 տոկոսը: 5 տոկոսի անցողիկ շեմը հաղթահարում է «Դավիդ Թարխան-Մոուրավի, Իրմա Իվանիշվիլի-Վրաստանի հայրենասերների դաշինք»-ը:
5 տոկոսի շեմին մոտ է Իրակլի Ալասանիայի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը (4,58 տոկոս):
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



