Երևան, 13.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վրաստանի ընտրություններ. ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել ընտրատեղամասերը ավերելու համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի տարբեր շրջաններում ընտրատեղամասերն ավերելու փաստով երկրի ՆԳ նախարարությունը մի շարք քրեական գործեր է հարուցել:

Միանգամից երկու գործ է հարուցվել Զուգդիդի շրջանի Ջիխաշքարի գյուղում տեղի ունեցածի առիթով: Ոստիկանության տեղեկություններով՝ հոկտեմբերի 9-ի գիշերը մի քանի մարդ թիվ 79 ընտրատեղամաս են ներխուժել ձայները հաշվելու ժամանակ: Նրանք կոտրել են քվեատուփը, պատուհանների ապակիներն են ջարդել, իսկ հարձակվողներից մեկը ծեծել է միջազգային դիտորդի: Վրաստանի ՆԳՆ-ից հայտարարել են, որ ավերածության կազմակերպչի ինքնությունը պարզվել է, նա ձերբակալված է: Այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

Գերատեսչության տեղեկություններն արմատապես տարբերվում են տեղի բնակիչների, դիտորդների եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների հայտարարություններից: Նրանք հայտնում են, որ ավերածությանը իշխող «Վրացական երազանք» կուսակցության ակտիվիստների հետ միասին մասնակցել է գյուղապետը:

Նույն գյուղում եւս մեկ միջադեպ է տեղի ունեցել թիվ 108 ընտրատեղամասում: Այնտեղ նույնպես վնասել են քվեատուփը, ապակիներ են ջարդել եւ վնասել գույքը: Այս ավերածությունը հետաքննվում է «ընտրական հանձնաժողովների կամ հանրաքվեի անցկացման հանձնաժողովների աշխատանքի խոչընդոտման» հոդվածով:

Քաշքշոց է տեղի ունեցել Քութաիսի քաղաքի թիվ 90 ընտրատեղամասի մոտ: Այստեղ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ակտիվիստները ծեծել են «Միասնական ազգային շարժում» կուսակցության մեծամասնական թեկնածու Գիգի Ծերեթելիին: Վրաստանի ՆԳՆ-ն չի հայտնում միջադեպի մանրամասները. գերատեսչության հայտարարության մեջ նշված է, որ ծեծին մասնակցել են երկու կուսակցությունների ներկայացուցիչները:

Կռվի ընթացքում վնասվել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերության տեսանկարահանող խմբի սարքավորումը: Այս կապակցությամբ քրեական գործ է հարուցվել «իրի վնասում կամ ոչնչացում հոդվածով:

Ամենախոշոր ավերածությունը կազմակերպվել է Մառնեուլի շրջանի Կիզիլաջլո գյուղում:

Գյուղի թիվ 48 ընտրատեղամասի մոտ հարձակում կատարած մի խումբ մարդիկ փորձել են գողանալ քվեատուփը. դիմակայությանը մասնակցել են հարյուրավոր բնակիչներ, դեպքի վայր է ժամանել հատուկ նշանակության ջոկատ: Վրաստանի ԿԸՀ-ն պնդում է, որ քվեատուփը չի վնասվել: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ կռիվը սկսվել է իշխող կուսակցության եւ Պաատա Բուրչուլաձեի դաշինքի համախոհների միջեւ: Վրաստանի ՆԳՆ-ն պնդում է, որ քվեատուփը փորձել են հափշտակել «Միասնական ազգային շարժման» եւ «Պաատա Բուրչուլաձե-Պետությունը ժողովրդի համար» դաշինքի  կողմնակիցները:

 

«Ինչո՞ւ մի քիչ էլ չդիմացար». Մեսսիի հուզիչ նամակը հանգուցյալ հորը հուզեց Ռոնալդուին Խոր Վիրապի ճանապարհին «Ford»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և հայտնվել ձորակում․ կա 2 վիրավnր Ֆասթ Բանկի գործառնական արդյունավետության նոր մոտեցումները․ Ալիկ Ստեփանյան ՊՍԺ-ն նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին Դատարան ներկայացնելու նպատակով քիչ առաջ ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը․ փաստաբան Եթե ԱՄՆ-ը մեզ վաճառի Patriot hրթիռների 5 տոկոսը, մենք կհաղթահարենք ձմեռը․ ես ունեմ 1 տոկոս․ Զելենսկի ԱՄՆ-Իրան շարունակվող կոշտ դիմակայnւթյան պայմաններում TRIPP նախագծի իրագործումն ուղիղ անվտանգային uպառնալիքներ է պարունակում ՀՀ-ի համար․ Տիգրան Աբրահամյան Ինչ է կատարվում ռուս-ուկրաինական սահմանին. վերջին ահասարսուռ տվյալներըՈւկրաինան հայտարարում է Նովոռոսիյսկում ռուսական չորս ռազմանավ խոցելու մասին Պուտինն այցելել է վիճահարույց Կուրիլյան կղզիներ, ձկնկիթ համտեսել Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՊարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված անձանց. Արամ ՎարդևանյանՀարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ Զելենսկի«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըՉգիտեմ՝ ինչպես շարունակել, կասկածում եմ, որ երկար կխաղամ ֆուտբոլ. Մեսսիի գրառումը հոր մահից հետո Ինչ գին կունենա ոսկին առաջիկայումԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշի գործառույթը Ըստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայում կnրծանվել է ուսումնական F-16 ինքնաթիռը Վայրեր Հայաստանում, որոնք կարծես ֆիլմից լինենԿոլումբիայում երկրաշարժի զnhերի հիշատակին եռօրյա սnւգ է հայտարարվել 0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԽորթ հայրը ալկոհոլի ազդեցության տակ 35 անգամ հարվածել է որդուն և դաժանորեն սպանել. հայտնի է պատճառըԻրանն ավելի շատ hրթիռ է արտադրում, քան օգտագործում. ԻՀՊԿ Ընտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբ