Լիտվայում Սեյմ են ընտրում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼիտվայում սկսվել է Սեյի ընտրությունների քվեարկությունը (միապալատ խորհրդարան): Առավոտյան բացվել են 1996 ընտրատեղամասեր: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Պատգամավորական մանդատների պայքարին 12 կուսակցություն եւ երկու կուսակցական կոալիցիա է մասնակցում: Սեյմ անցնելու համար կուսակցությունը պետք է հաղթահարի 5 տոկոսի անցողիկ շեմը, իսկ կուսակցական կոալիցիան՝ 7: Ընտրություններին 26 մարդ ինքնառաջադրված թեկնածու է:
Խորհրդարանական կարող են դառնալ Լիտվայում մշտապես բնակվող 25 եւ ավելի մեծ տարիքի քաղաքացիները: Թեկնածուներից մեկը պահանջվող տարիքին է հասել ընտրություններից մեկ շաբաթ առաջ: Ամենատարեց թեկնածուն 88 տարեկան է:
Սեյմը բաղկացած է 141 պատգամավորից, որոնք խառը ընտրակարգով փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրվում են 4 տարով. 71 պատգամավոր ընտրվում է մեծամասնական ընտրակարգով միամանդատ ընտրատարածքներում, 70-ը՝ կուսակցական ցուցակներով: Ձայնի իրավունք ունեն Լիտվայի 2,504 մլն քաղաքացիներ: Ընտրությունները կայացած են ճանաչվում ընտրողների առնվազն 25 տոկոսի մասնակցության դեպքում:



