Կարիբյան ծովում հայտնաբերվել է 90 տարի առաջ Բերմուդյան եռանկյունում անհետացած նավը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿարիբյան ծովի ավազանում՝ Կուբայի ափերի մոտ, հայտնաբերվել է 90 տարի առաջ Բերմուդյան եռանկյունում անհետացած նավը: Կուբայի իշխանությունները հայտնել են, որ մայիսի 18-ին առափնյա ծառայությունը հայտնաբերել է առանց անձնակազմի լողացող նավ: Նախնական տեղեկություններով՝ նավը պատկանում է SS. «Cotopaxi» ընկերությանը, փոխանցում է Discover24-ը:
Նավը Հավանայի ափերին երեւացել էր մայիսի 16-ին: Նավի անձնակազմի հետ կապ հաստատելու անհաջող փորձերից հետո առափնյա ծառայության աշխատակիցները մեկնել էին նրան ընդառաջ:
Նրանք հայտնաբերել էին շատ հին նավ եւ զարմացել, որ նրա մեջ ոչ ոք չկա: Տախտակամածի վրա անձնակազմի գոյության որեւէ նշան չի եղել:
Ավելի ուշ փորձագետները պարզել էին, որ նավը կառուցվել է 100 տարի առաջ եւ հայտնի էր նրանով, որ 1925-ին անհետացել էր Բերմուդյան եռանկյունու գոտում:



