Ընտրություններ Վրաստանում. «Վրացական երազանքը» ստացել է ձայների 49,93 տոկոսը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի խորհրդարանական ընտրություններում առաջատարը իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն է, որն ստացել է ձայների 49,93 տոկոսը։ Վրաստանի ԿԸՀ-ն այս մասին հայտնել է ընտրատեղամասերին 63,4 տոկոսից (3702 տեղամասերից 2342-ը) ստացված քվեները հաշվելու արդյունքում։
Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանքին» հաջորդում է Միխայիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը (26,7 տոկոս)։ Այսպիսիով, առայժմ խորհրդարան են անցնում միայն այ երկու կուսակցությունները։
5-տոկոսանոց շեմը հաղթահարելուն մոտ են «Դավիդ Թարխան-Մոուրավի, Իրմա Ինաշվիլի-Վրաստանի հայրենասերների ալյանս» դաշինքը (4,78 տոկոս) եւ Իրակլի Ալասանիայի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը (4,13 տոկոս)։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



