Արաբական կոալիցիան հերքել է Եմենի օդային ռմբակոծությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիայի ղեկավարած արաբական կոալիցիան հերքել է Եմենի մայրաքաղաք Սանայում անցկացվող հուղարկավորության օդային ռմբակոծությունը, հաղորդում է Reuters-ը` հղում անելով իր աղբյուրին:
«Այդ նպատակով բացարձակապես ոչ մի գործողություն չի իրականացվել»,- հայտնել է աղբյուրը` հղում անելով կոալիցիայի ղեկավարության տվյալներին:
Կոալիցիան նշել է, որ հարվածները կարող են պայմանավորված լինել այլ պատճառներով` պարզաբանելով, որ նմանատիպ գործողություններն իրենց նպատակը չեն հանդիսանում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը օդային հարվածների են ենթարկել Եմենի մայրաքաղաք Սանայում տեղի ունեցող հուղարկավորության արարողությունը, որի արդյունքում 82 զոհ և 450 վիրավոր կա:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



