Լեհաստանը մտահոգված է Ռուսաստանի վերջին գործողություններով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեհաստանը մտահոգված է ռազմական ոլորտում Ռուսաստանի վերջին գործողություններով ու պատրաստ է պահում իր զինված ուժերը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է հանրապետության պաշտպանության նախարար Անտոնի Մաչերեւիչը՝ պատասխանելով Կալինիգրադի շրջանում «Իսկանդեր» հրթիռների հնարավոր տեղակայման մասին հարցին, հայտնում է ՏԱՍՍ—ը։
«ՌԴ վերջին գործողությունները մեծ մտահոգություն են առաջացնում»,- նշել է նա։ «Մենք ուշադրություն ենք դարձնում բոլոր հաղորդագրություններին, այդ թվում նրանց, որոնք տեղեկացնում են Կալինինգրադի շրջանում «Իսկանդեր» հրթիռների հնարավոր ներկայության մասին, այն էլ հատուկ կոնֆիգուրացիայի»,- ասել է Մաչերեւիչը։
Նրա խոսքով, «Լեհաստանի զինված ուժերը ու հետախուզության համակարգը, այդ թվում դաշնակիցների հետ համագործակցությունը մշտապես պատրաստ վիճակում են, որպեսզի մոնիտորինգ անցկացնեն ու ապահովեն Լեհաստանի ու գործընկեր երկրների անվտանգությունը»։



