Լեհաստանը ՌԴ-ի պատճառով ԶՈւ-ը բերել է բարձր պատրաստվածության
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեհաստանը մտահոգված է Ռազմական ոլորտում Ռուսաստանի գործողություններով և իր զինված ուժերը պահում է բարձր պատրաստականության մեջ: Ինչպես փոխանցում է Արմենպրեսը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերևիչը` պատասխանելով Կալինինգրադո ւմ «Իսկանդեր» հրթիռային համալիրների հնարավոր տեղակայման մասին հարցին:
«Ռուսաստանի վերջին գործողությունները մեծ մտահոգություն են առաջացնում: Մենք ուշադրություն ենք դարձնում բոլոր տեղեկություններին, այդ թվում նրանց, որոնք խոսում են Կալինինգրադի շրջանում «Իսկանդեր»-ի հնարավոր առկայության մասին»,- ասել է Մաչերևիչը:
Լեհաստանի պաշտպանության նախարարը նաև ընդգծել է, որ լեհական ԶՈւ-ն և հետախուզության համակարգը գտնվում են մշտական պատրաստականության մեջ, որպեսզի երաշխավորեն Լեհաստանի անվտանգությունը:



