Ֆուտբոլ. Պորտուգալիան 6 գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը
ՍՊՈՐՏՖուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտում տեղի ունեցան A, B, H խմբերի հանդիպումները:
Արմենպրեսի հաղորդմամբ, A խմբում Ֆրանսիայի թիմը 4 գնդակ ուղարկեց Բուլղարիայի դարպասը՝ սեփականն ընդունելով միայն մեկը: Նույն հաշվով Նիդեռլանդների ընտրանին գերազանցեց Բելառուսին: Լյուքսեմբուրգի հավաքականը նվազագույն հաշվով պարտվեց Շվեդիայի թիմին:
B խմբում Պորտուգալիայի թիմը 6 անպատասխան գնդակ ուղարկեց Անդորրայի դարպասը: Հունգարները 2:3 հաշվով գերազանցեցին Շվեյցարիայի թիմին: Ֆարեյան կղզիների թիմը 2 գոլի առավելությամբ հաղթեց Լատվիային (0:2):
H խմբում Բելգիան 4:0 հաշվով հաղթեց Բոսնիա և Հերցեգովինային: Հունաստանը հաղթեց Կիպրոսին 2:0 հաշվով, իսկ Էստոնիան առավելության հասավ Ջիբրալթարի նկատմամբ 4:0 հաշվով:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



