ԱՄՆ-ն պաշտոնապես Ռուսաստանին մեղադրել է կիբերհարձակումների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ վարչակազմը պաշտոնապես Ռուսաստանին մեղադրել է ընտրարշավի ընթացքում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կառույցների դեմ կիբերհարձակումներ իրականացնելու համար: Այս մասին հաղորդում է«Ամերիկայի ձայնը»:
«Դատելով նման փորձերի ծավալներից՝ ենթադրում ենք, որ միայն ռուսական իշխանության բարձրագույն մակարդակի ներկայացուցիչները կարող էին նման գործողության անցկացման իրավասություն տալ»,- ասված է ամերիկյան իշխանությունների պաշտոնական հայտարարությունում:
ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության եւ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի հայտարարությունն անմիջականորեն Ռուսաստանի կառավարության հասցեին մեղադրանքներ չի պարունակում, սակայն մատնանշում է, որ «սքանավորումն ու հետազոտությունը» խոսում է այն մասին, որ դեպքերի մեծ մասում խոսքն այն սերվերների մասին է, որոնք կառավարում են ռուսական ընկերությունները:
«Այդ հարձակումներն ու տեղեկատվության բացահայտումը նպատակ ունեն խաթարել ԱՄՆ-ում ընտրական գործընթացը: Ամեն դեպքում, ներկայում մենք չենք կարող այդ գործունեությունը ռուսական կառավարությանը վերագրել»,- ասված է հայտարարությունում:



