«Ժամանակ». Ֆաշիզմ. ՀՀԿ-ն Վանաձորում գործի է դրել իրավապահ ու քրեական գործիքները
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Ժամանակ» թերթը գրում է. «Վանաձորի հնարավոր համաձայնությունը ՀՎԿ-ի, ԲՀԿ-ի եւ «Լուսավոր Հայաստանի» միջեւ ՀՀԿ-ին գցել են ցայտնոտի մեջ: «Ժամանակ»-ի տեղեկություններով, երեկ վաղ առավոտից Վանաձորում գործի են դրվել իրավապահ եւ քրեական գործիքները:
Քննիչները կանչել եւ սպառնացել են «Հայկական վերածնունդ» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանին, որը նախօրեին ծեծի էր ենթարկել Ավետարանական եկեղեցու հոգեւոր հովիվ Ռաֆիկ Գրիգորյանին: Նրան սպառնացել են, որ եթե առաջիկա ավագանու նիստում փակ գաղտնի քվեարկությամբ չքվեարկի ՀՀԿ-ական թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին, նրան կկալանավորեն:
Սպառնալիքներ են ստացել նաեւ ԲՀԿ-ական թեկնածուն՝ Այծեմնիկ Օհանյանը: Երեկ նրան սպառնացել է անձամբ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



