Բրիտանացին տիրուհուն հետևող նշանադրության մատանի է ստեղծել (լուսանկարներ)
ԼԱՅՖԲրիտանացի ոսկերիչ Սթիվ Բենեթը ստեղծել է աշխարհում առաջին նշանադրության մատանին, որը հետևում է այն կրողի տեղաշարժին:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, բնականաբար, իգական սեռի ամեն ներկայացուցիչ չէ , որ կհամաձայնի ընդունել մատանին ու 24 ժամ շարունակ լինել փեսացուի հսկողության տակ:
Աղբյուրը մանրամասնում է, որ արտաքուստ նմուշը չի տարբերվում որևէ այլ ադամանդով ոսկյա մատանուց, սակայն ներսում այն ունի GPS կատարելագործված համակարգի հատուկ չիպ: Դրա շնորհիվ խանդոտ ու կասկածամիտ փեսացուն հավելվածի օգնությամբ կարող է ցանկացած պահի իմանալ մատանու տիրուհու գտնվելու վայրը:
Բենեթը նշել է, որ իր ստեղծած մատանին նախատեսված է ոչ թե կանանց վերահսկելու, այլ գողության դեպքում զարդն արագ գտնելու նպատակով:




Աղբյուրը` Tert.am:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



