Մոգերինին 7-րդ տեղն է զբաղեցրել ԵՄ-ի մայրաքաղաքի ամենաազդեցիկ կանանց վարկանիշում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին 7-րդ տեղն Է զբաղեցրել ԵՄ-ի վարչական մայրաքաղաքի՝ Բրյուսելի ամենաազդեցիկ կին ղեկավարների վարկանիշում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
20 անձանցից բաղկացած ամենաազդեցիկ կանանց վարկանշում, որը կազմել Է Politico թերթի եվրոպական հրատարակությունը, երկրորդ դիրքում հայտնվել Է մրցակցության հարցերով եվրակոմիսար Մարգարետ Վեսթագերը: Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կրիստալինա Գեորգիեւան զբաղեցրել Է չորրորդ հորիզոնականը, հինգերորդը՝ Եվրոպայի օմբուդսմեն Էմիլի Օ՛Ռեյլին:
ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության գլխավոր տնօրեն Հելգա Շմիդտին բաժին Է ընկել 12-րդ տեղը, ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուին՝ 15-րդը:
Politico-ն վարկանիշի առաջին տեղը հատկացրել Է ինը կանանցից բաղկացած խմբին, որոնք լոբբիստական կառույցներ են գլխավորում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



