Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ուրախ եմ, որ տանն ինձ հենց այսպիսինն են սիրում և ուզում են ինձ այսպիսին տեսնել. Հայկ Հունանյան

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի զրուցակիցն է երգիչ Հայկ Հունանյանը, ով տարիներ առաջ հայտնի դարձավ «X-Factor 3» նախագծից: Մեզ հետ զրույցում երգիչը պատմեց, որ վերջին ամիսների իր ակտիվ գործունեությունը կշարունակվի, քանի որ այս շրջանում զբաղված է  նոր երգերի ձայնագրություններով:

Անդրադառնալով ընդամենն օրեր առաջ թողարկած «Հեռանում եմ» տեսահոլովակին, Հայկը նկատեց, որ իր հետեւորդներից շատերին թվացել է, թե փոխել է երաժշտական ոճն, ինչն այդպես չէ.

«Վերջերս շատերը սկսել էին կարծել, թե փոխել եմ երաժշտական հետաքրքրություններս ու կոմերցիոն երգերով եմ հանդես գալու, ինչը լիովին սխալ է: Նախ նշեմ, որ մեր ժողովրդի կողմից շատ սիրված կլկլոցով երաժշտությունը ոչ ինձ է հաճելի, ոչ էլ կարող եմ դրանք կատարել, իսկ առաջիկա նոր երգերս կապացուցեն ասածս, երգերի ընտրության հարցում ես հաստատ կոմերցիայի մասին չեմ մտածում, ի վերջո՝ յուրաքանչյուր հաջող երգ կոմերցիա կարող է ապահովե երգչին: Պարզապես ընկերներիցս մեկի խնդրանքով ստեղծվեց «Հեռանում եմ»  երգը, որն ըստ իս շատ հուզիչ ու գեղեցիկ երգ է. կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ ունի չստացված սեր, որի մեջ մեծ կարոտ կա, երգս հենց դրա մասին է»,- նշեց նա:

Ինչպես շատերը գիտեն, Հայկ Հունանյանը նաեւ Ատոմակայանում է աշխատում, հետաքրքրվելով, թե ինչպես է կարողանում լինել ակտիվ երգարվեստում ու համատեղել նաեւ ինժեների աշխատանքը, Հայկը ժպիտով նշեց.

«Սա ինձ համար ցավոտ կողմ է. իմ ապրելակերպը այնքան էլ հեշտ չէ՝ առավոտյան 07:00-ին արթնանում եմ, գնում Ատոմակայան աշխատանքի, իսկ երեկոյան գալիս եմ տուն ու ընթրելուց հետո վազում երեկոյան աշխատնքիս՝ երգին: Արդյունքում կես կատակ կես լուրջ ասում եմ՝ առավոտյան ինժեներ եմ, երեկոյան երգիչ: Բայց ես չեմ սրտնեղում ու շարունակում եմ այս ռեժիմով աշխատել, եւ կհրաժարվեմ այս ամենից այն պահին, երբ հասկանամ, որ երգչի մասնագիտությամբ կարող եմ ընտանիք պահել»:

Իսկ հարցին, թե Հայկի կինն ու փոքրիկ դուստրը չե՞ն սրտնեղում, որ նրաց հետ քիչ ժամանակ է անցկացնում, երգիչը պատասխանեց.

«Իրականում, ազատ ժամանակ լինելուն պես՝ ես նվիրվում եմ ընտանիքիս ու ընկերներիս: Ինչ վերաբերվում է գրաֆիկիս պատճառով ընտանիքիս նեղվելուն, նման խոսակցություններ միայն սկզբում էին, հետո իրենք էլ հասկացան, որ պետք է փոխզիջման գնանք ու իրար հասկանանք: Ուրախ եմ, որ տանն ինձ հենց այսպիսինն են սիրում եւ ուզում են ինձ այսպիսին տեսնել»:

 Ի դեպ՝ մեր հարցին, թե հնարավոր չէ՞ արդյոք առաջիկայում Հայկ Հունանյանին այլ նախագծերում տեսնենք, չէ որ նա ասպարեզ է եկել հենց նախագծերից մեկի միջոցով, երգիչը նկատեց.

«Իհարկե, ես շատ շնորհակալ եմ «X-Factor 3»-ին՝ որպես երգիչ ինձ ճանապարհ հարթելու համար, սակայն մոտ ժամանակներս հաստատ էլ ոչ մի մրցույթի չեմ մասնակցի, քանի որ դա իմ բնույթի հետ համատեղելի չէ: Իրականում որեւէ մրցույթի մասնակցելով՝ երգիչը մեծ ապրումներ է ունենում, որի մասին ոչ մեկ չի իմանում: Ես հոգնել եմ այդ ապրումներից, լարվածությունից, որ պետք է կարճ ժամանակում հնարովորինս պատրաստվել, բացի այդ՝ տեսակով նախանձ մարդ չեմ ու ինձ տհաճ է մրցակցել: Չեմ սիրում որեւէ մեկից առաջ ընկնել, ես իմ գործն անում եմ ու հաճույք ստանում դրանից, թերեւս սա էլ իմ հաջողության գաղտնիքն է»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել Կարապետյան