Հարցումները ցույց են տալիս, որ Թրամփը գերազանցում է Քլինթոնին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը 2 տոկոսային կետով գերազանցում Է իր ընդդիմախոսին՝ դեմոկրատների ներկայացուցիչ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն անցկացրել Է Rasmussen Repor ts ընկերությունը: Հաջակցություն հանրապետականի արտահայտվել Է հարցվածների 43 տոկոսը, դեմոկրատների թեկնածուին պաշտպանել Է 41 տոկոսը, ասված Է ընկերության կայքում:
Rasmussen Reports-ի հետազոտողները նշել են, որ հանրային կարծիքի հարցումը հազար ամերիկացիների շրջանում անցկացվել Է երկու կուսակցություններից ԱՄՆ-ի փոխնախագահների պաշտոնի թեկնածուների հեռուստաբանավեճից հետո:
Օգոստոսի կեսին Rasmussen Reports-ի համանման հարցման տվյալներով՝ դրա մասնակիցների 39 տոկոսը աջակցել Էր Թրամփին, 41 տոկոսը՝ Քլինթոնին:
Փոխնախագահների թեկնածուների միակ հեռուստաբանավեճը հոկտեմբերի 4-ին տեղի Է ունեցել Վիրջինիայի նահանգի Լոնգվուդի համալսարանում: Ինդիանայի նահանգապետ Մայք Փենսը փոխնախագահ Է առաջադրվել հանրապետական Դոնալդ Թրամփի հետ, իսկ Վիրջինիայից սենատոր Թիմ Քեյնը՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնի հետ:
Բանավեճերից հետո Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ Փենսը վստահ հաղթանակ Է տարել: Նույն եզրակացությունն Է արել նաեւ CNN հեռուստաալիքը, որի տվյալներով՝ հանրապետականին հաղթող Է ճանաչել հարցվածների 48 տոկոսը, դեմոկրատին՝ 42 տոկոսը:
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 8-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



